ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հոկտեմբեր » 30 » Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը
20:32
Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ
 տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության
 զարգացման խորհրդի հերթական նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում 
զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների
 կատարման ընթացքի վերաբերյալ: 
Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության 
հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և 
Երևանում իրականացված մոնիթորինգի 
արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին
 բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, 
մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ 
դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել է մտքերի
 փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց 
առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի 
առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է 
կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների 
ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին: Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 մլն ՀՀ դրամից ցածր իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ:
Դիտումներ: 346 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: