ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Վարդանիկի որդին երկիրը լքել է օդային ճանապարհով
18:27
Վարդանիկի որդին երկիրը լքել է օդային ճանապարհով
                                        Վարդանիկի որդին երկիրը լքել է օդային ճանապարհով

  Թերթը գրում է, որ ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը օրերս երկիրը լքել է օդային ճանապարհով:

Մեր տեղեկություններով, Սպարտակը նախ մեկնել է Վրաստան, այնուհետեւ այնտեղից այլ երկիր է տեղափոխվել: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից պատասխանեցին, թե առայժմ բոլոր վարկածները քննարկվում են, նախաքննությունը շարունակվում է:

Իսկ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե «Ես ինֆորմացված չեմ եւ չգիտեմ, թե դուք ինչ եք ասում»:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նրա անունը կապվում է օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց հնչած կրակոցների հետ: Կասկածներ կան, որ հեղինակներից մեկը Սպարտակ Ղուկասյանն է:

Դիտումներ: 368 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: