ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 13 » Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.0 տոկոս
00:10
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.0 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 8.0 տոկոսՀայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 12-ի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0 տոկոս: 2013 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն 
ժամանակահատվածի 1.2 տոկոս գնաճի դիմաց, որի 
պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ 
հոկտեմբերի վերջին կազմել է 7.1 տոկոս: Գնաճի նվազող
 վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից
 դրամավարկային պայմանների խստացմամբ եւ նախանշվածից ցածր տնտեսական աճի 
տեմպերով: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաեւ 
առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու 
մասին: Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի 
շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ
 վերականգնման միտումները եւ ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձեւավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն սպասվում:

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ եւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով ձեւավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը եւս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձեւավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաեւ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014 թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին եւ կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Դիտումներ: 306 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: