ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 9 » Վերահսկիչ պալատի 2013-ի ծրագրի թիրախը գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում
21:33
Վերահսկիչ պալատի 2013-ի ծրագրի թիրախը գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում
Վերահսկիչ պալատի 2013-ի ծրագրի թիրախը գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկաների գնահատմանն է ներկայացրել պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 17 ուղղություն: Ծրագրի թիրախը, ըստ Իշխան Զաքարյանի, գնումների համակարգն է ու նախահաշիվները քաղաքաշինության ոլորտում: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաեւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերում:

ՎՊ նախագահը հանձնաժողովի նիստում տեղեկացրել է, որ ծրագիրն առանձին քննարկվել է խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, նաեւ նախատեսվում է պալատի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն տալ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավորի: Գագիկ Մինասյանն այս նորամուծությունները կարեւոր է համարել եւ նկատել, որ պատգամավորներին գործնականում տրվում է ՎՊ խորհրդի անդամի լիազորություն:

Իշխան Զաքարյանը հնարավոր է համարել ծրագրի լրացուցիչ մասում ընդգրկել նաեւ պետական ծառայողների սոցիալական փաթեթները, ինչի վերաբերյալ առաջարկ էր ստացել խմբակցությունից: Հնչել են նաեւ այլ առաջարկներ, որոնք ծրագրում արտացոլելու պատրաստակամություն հայտնեց բանախոսը: Հանձնաժողովը ՎՊ ծրագիրը դրական է գնահատել:

Բացի այդ, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանձնաժողովի հաստատամանն է ներկայացրել երկու համաձայնագիր: Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը որոշակի փոփոխություններ է առաջարկում ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրում: Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրով բանկը Հայաստանին կտարամդրի 5 մլն եվրոյի վարկ՝ մետրոյի թունելների վերակառուցման, կայարանների ու ծառայողական շինությունների բարելավման, վագոնների արդիականացման, դրենաժային թունելի վերանորոգման նպատակով: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրերին ընդգրկելու քառօրյա նիստերի օրակարգում:

Դիտումներ: 370 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: