ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 17 » Վերահսկիչ պալատի հաշվետվությունում խորքային վերլուծություններ չկան. քաղաքաշինության նախարար
21:49
Վերահսկիչ պալատի հաշվետվությունում խորքային վերլուծություններ չկան. քաղաքաշինության նախարար
Վերահսկիչ պալատի հաշվետվությունում խորքային վերլուծություններ չկան. քաղաքաշինության նախարար

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությունում շինարարության վերաբերյալ խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան խախտումները ծնող հանգամանքների մասին: Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:  Նրախոսքով՝ ատկատներն ընդամենը մակերեսն են, ոչ թե հիմնախնդիրը:

«Խախտումները որպես կանոն հետեւանք են այն բանի, որ լիցենզավորված նախագծային ընկերություններում նախագծահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են համապատասխան որակում չունեցող աշխատակիցներ, կամ տվյալ կազմակերպության հետ առնչություն չունեցող պրոֆեսիոնալ նախագծողները պաշտոնապես աշխատում են միանգամից 5-10 կազմակերպություններում: Նույն մասնագետը միաժամանակ մի կազմակերպությունում կարող է հանդես գալ որպես նախագծող, մյուսում՝ որպես տվյալ նախագծի փորձաքննող»,- ասաց Ս. Թադեւոսյանը:

Մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ շինարարության նորմատիվային փաստաթղթերի գերակշիռ մասը մշակվել է խորհրդային տարիներին, չի բավարարում ներկա պահանջներին: Շինարարության տեխնիկական հսկողություն իրականացվում է թերի, 1-2 տեխհսկիչով տեխնիկական հսկողություն են իրականացնում միաժամանակ տասնյակ շինարարկան օբյեկտում:

Ըստ Ս. Թադեւոսյանի տեղեկացման՝ 2012 թ. 550 կազմակերպության լիցենզիա է կասեցվել, որից 159-ը՝ տեխնիկական հսկողություն իրականացնողներ են: Քաղաքաշինության նախարարությունն արդեն ձեռնամուխ է եղել շինարարական առաջնահերթ նորմերի մշակմանը:

Ս. Թադեւոսյանն ասաց, որ անցել են մրցույթների բաց կազմակերպմանը, ինչը հնարավորություն է տվել տնտեսել 1 մլրդ դրամ:

Դիտումներ: 327 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: