ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 26 » Վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. փոխվարչապետ
00:35
Վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. փոխվարչապետ
Վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. փոխվարչապետ

Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Այս մասին, երեկ՝ հունիսի 25-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանը՝ Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդի հետ հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է  դեսպանին նշանակման կապակցությամբ եւ  հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում: 

Ա. Գեւորգյանը նշել է, որ վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. ձեւավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ-ին,  Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը, Երեւանում: «Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի  երկկողմ  հարաբերություններին եւ կնպաստի առեւտրատնտեսական կապերի  ընդլայնմանը»,-նշել է Ա. Գեւորգյանը՝ հավելելով, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում: Նա հույս է հայտնել, որ երկուստեք ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի համագործակցության կոնկրետ ծրագրերի: 

Դեսպանն իր հերթին նշել է, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ չկա որեւէ խոչընդոտ` երկու երկրների միջեւ լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը եւ դեսպանատան վերաբացումը նա համարել է դրա վկայությունը:  Ըստ նրա` երկկողմ համագործակցության զարգացման համար լավ հող է նախապատրաստված:

Դիտումներ: 370 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: