ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 27 » Վրաստանի հետ մի համեմատվեք. ՀՀ ֆինանսների փոխնախարար
14:51
Վրաստանի հետ մի համեմատվեք. ՀՀ ֆինանսների փոխնախարար
                        Վրաստանի հետ մի համեմատվեք. ՀՀ ֆինանսների փոխնախարար

  Կառավարությունը կատարել է արտաքին պարտքի վերլուծություն, թե ինչ ցուցանիշների պետք է ուշադրություն դարձնել, որ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ամենակարևորը տնտեսական աճն է. «Եթե տնտեսապես աճում ես, նշանակում է կարող ես ավելի շատ պարտք վերցնել: Զգայունության տեսանկյունից կարևոր են պարտքի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները: Մեզ մոտ այսօր արտաքին պարտքի մեծամասնությունը արտոնյալ է: Այսօրվա դրությամբ, որ բոլոր պարտքերը բերում ենք, պետք է արտոնյալ պայմաններով լինեն: Մենք դեռ հնարավորություն ունենք արտոնյալ վարկեր վերցնելու: Երբեմն, ասում են՝ դուք պարտքը կրկնապատկեցիք: Բայց արդյոք բոլորի՞ն են տալիս պարտք, կամ այդքան հե՞շտ է պարտք բերելը»:

Մեր դիտարկմանը, որ ոչ միայն պարտք, այլև դրամաշնորհ են տալիս, Վ. Արամյանը պատասխանեց. «Այդ դրամաշնորհը, ես Ձեզ ասեմ, դա մի քիչ այլ է: Վրաստանի հետ համեմատվել պետք չէ: Մեր սխալն այն է, որ անընդհատ Վրաստանի հետ ենք համեմատվում: Հարևան ենք, բայց իմացեք՝ քաղաքական տարբեր կատեգորիաներ ենք: Լա՞վ»: 

Փոխնախարարի բնորոշմամբ՝ Libor-ը (լոնդոնյան շուկայում այն տոկոսը, որով բանկերն իրար փող են տալիս) ներկայում բավականին ցածր է, ու թեև հնարավոր է, որ զգալիորեն բարձրանա, բայց նաև հնարավոր է, որ իջնի, և այսօրվա դրությամբ ոչ մեկը չի կարող ասել, թե որն է ավելի հավանական: 

«Հիմա մի իրավիճակ է, երբ եվրոպական երկրների տնտեսական զարգացումները շատ ավելի կախված են քաղաքական զարգացումներից: Օրինակ՝ արդյոք եվրոպական տերությունների ղեկավարները քաղաքական կոնսենսուսի կգա՞ն: Թե ինչ կլինի ապագայում, ոչ մեկը չի կարող ասել, կանխատեսումները ամեն եռամսյակը մեկ փոխվում են: Թե ոնց կազդի մեզ վրա, կախված է նրանից, թե ինչ լուծում կտրվի եվրոպական ճգնաժամին: 
Libor-ն էլ կախված է նաև դրանից: Եթե անկում եղավ, պահանջակը նվազեց, պետք է տոկոսադրույքները նվազեցնեն, որ կարողանան տնտեսական ակտիվությունը վերականգնեն»,- նշեց փոխնախարարը: 
Դիտումներ: 476 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: