ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 6 » ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկերի շրջանում վարկային պորտֆելի ծավալով
23:16
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկերի շրջանում վարկային պորտֆելի ծավալով

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ առաջին տեղում է ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի ընդհանուր վարկային պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 215,876 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆիզիկական անձանց 
տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի հետ 
համեմատած ավելացել է 25.5%-ով կամ 16,605 մլն ՀՀ դրամով` կազմելով 81,809 մլն
 դրամ : Իրավաբանական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի 
համեմատ աճել է 30.1% -ով և կազմել 134,067 մլն ՀՀ դրամ:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել 
շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները: Միայն նշված ճյուղերի մասով վարկավորման գումարը կազմել է 88 889 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր առաջատար դիրքը երկրի կորպորատիվ ու մանրածախ ծառայությունների շուկայում և շարունակում է սպառողական վարկավորման ֆինանսավորումը, որի պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 62 977 մլն ՀՀ դրամ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Բանկն ավելացրել է ավտովարկավորման ու վարկային քարտերի (ներառած օվերդրաֆտը) պորտֆելների ծավալը:Բանկն ակտիվորեն աշխատում է մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների կատարելագործման ուղղությամբ, անց է կացնում մի շարք ակցիաներ ավանդային ու քարտային պրոդուկտների վերաբերյալ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հայաստանյան շուկայում: Բանկի ակտիվ դիրքը վարկավորման շուկայում, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ են տալիս ավելացնել շահույթը: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, բարձր որակավորում ունեցող անձնակազմը և ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Դիտումներ: 374 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: