ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 26 » VW Golf-ի 7-րդ սերունդը շուտով իրականություն կդառնա
17:19
VW Golf-ի 7-րդ սերունդը շուտով իրականություն կդառնա
  Volkswagen-ն արդեն պատրաստվում է Golf հեթչբեկի 7-րդ սերնդի պաշտոնական ներկայացմանը: Ընկերությունը տրամադրել է նոր ավտոմեքենայի պաշտոնական նախնական լուսանկարները և տեսանյութը, որում, սակայն, մեքենան վերջնական տեսքով չի երևում. մինչև մեքենան ամբողջական պաշտոնապես ներկայացնելը, նախապատրաստական այս փուլում նրանք շարունակում են պահպանել խորհրդավորությունը: Տրամադրված նյութերում երևում է ցանկացած մեքենայի համար ամենակարևոր հատվածը` հենահարթակը, նոր մեքենան նախորդ սերնդից թեթև է 100 կգ-ով և ավելի ընդարձակ:

6-րդ սերնդի համեմատ այն երկար է 56 մմ-ով (4255 մմ), լայն` 13 մմ-ով (1799 մմ), իսկ բարձրությունն ընդհակառակը կրճատվել է 28 մմ-ով (1452 մմ): Անվային բազան ընդարձակել են 59 մմ-ով, այսքանի հետ միասին՝ 7-րդ սերնդի Golf-ը «նիհարել» է 100 կգ-ով. քաշը դարձել է 1050 կգ: 

Ամենաընտանեկան ավտոմեքենայի 7-րդ սերնդի սրահի ընդարձակությունը հաճելի է և՛ հետևի, և՛ առջևի ուղևորների համար:

Վաճառքում նոր Golf-ը հայտնվելու է շարժիչային 4 տարբերակով`2 բենզինային և 2 դիզելային. բենզինայինները` 1,2 TSI (85 կամ 105 ձիաուժ հզորությամբ) և 1,4 TSI (122 կամ 140 ձիաուժ հզորությամբ): Մյուս 2 տարբերակները` դիզելայինները, 1.6 TDI (90 ձիաուժ հզորությամբ) և 2,0 TDI (190 ձիաուժ հզորությամբ):
Դիտումներ: 463 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: