ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 26 » Խաղասրահների գործունեության կանոնները խստացվում են
18:47
Խաղասրահների գործունեության կանոնները խստացվում են
                     
   Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: 
  Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում: 
  Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը: Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով նվազել են ներդրումների ծավալները: Ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման և խիստ կանոնների ներդրման վերաբերյալ: 
Խորհրդակցության մասնակիցները խնդրել են կառավարությանը գտնել իրենց մտահոգող հարցերի լուծումները՝ հաշվի առնելով առկա մտահոգությունները: 
  «Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում և առաջարկել խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից: 
  Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը: Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին: 
Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներին հետամուտ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:
Դիտումներ: 529 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: