ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 17 » Խաղողի պահանջը մեծ է. Ավագ Հարությունյան
15:35
Խաղողի պահանջը մեծ է. Ավագ Հարությունյան
                     Խաղողի պահանջը մեծ է. Ավագ Հարությունյան

  Այս տարի խաղողի շատ որակով բերք է սպասվում: Ինչպես«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանխատեսեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, պաշտոնական թվերով բերքը անցած տարվա համեմատ նույնը կլինի՝ մոտ 140 հազար տոննա, իսկ, իրական թվերով, մոտ 15 հազար տոննայով ավելի կլինի: Ըստ նրա՝ այս տարի բողոքավոր կողմ չի լինի, միայն գինեգործները կարող են բողոքել, որ խաղողն իրենց համար քիչ է: 

1992-1993 թթ-ից սկսած մինչև 1997 թ. գինեգործությունը շատ վատ վիճակում էր՝ գործարանները սեփականաշնորհվում էին, այգիները քանդվում, շուկաներ չկային, դրա համար էլ շատ քիչ էին խաղող մթերում: 1998-2011թթ. ունեցել ենք ձևական շուկա, այսինքն, շուկան թելադրել է գինու գործարանը՝ իր ուզած քանակով ու որակով, իսկ գյուղացին եղել է հլու-հնազանդ, այդ շուկայի կամակատար, որովհետև գինեգործներն այդ խաղողի կարիքն այնքան էլ չունեին: 2011-2012 թթ. իրավիճակը փոխվել է. գինեգործները խաղողի կարիք ունեցան, բայց պարզվեց, որ խաղող չկա: Այսինքն, պահանջարկն ավելի շատ եղավ, քան առաջարկը, հետևաբար, անցած տարվանից գյուղացին սկսեց թելադրել իր կամքը՝ անցած տարի սիմվոլիկ, այս տարի դա կլինի ավելի ակնհայտ: 

Ա. Հարությունյանի կարծիքով՝ Երևանի կոնյակի գործարանի սահմանած գինը կլինի հսկիչ, և մեկնարկը կլինի դրանից: Խաղողի գինը դրանից ամենաշատը կտատանվի 5-10 դրամի սահմաններում: Գինու համար խաղողի գինը կլինի 160-170 դրամ/կգ, առավելագույնը՝ 180-190 դրամ/կգ, իսկ Արենի տեսակի խաղողը կլինի 230-260 դրամ/կգ: Նա նշեց, որ կոնյակի գործարանի գինն առայժմ հայտնի չի, այն կհայտարարվի սեպտեմբերի 12-ին: 

Անցած տարի խոսակցություններ շատ եղան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղող մթերում էր կուսակցական տոմսերով, սակայն Ա. Հարությունյանի խոսքով՝ դա իրականությանը համապատասխանում էր, թե ոչ, դժվար է ասել. «Բայց բոլոր դեպքերում կողմնապահություն լինում է՝ առաջնահերթությունը, կամ մի քիչ ավելի լավ աչքով են նայում իրենց կուսակիցներին, բայց դա չի նշանակում, որ մյուսներից խաղող չեն վերցնի: Պահանջը մեծ է, և Գագիկ Ծառուկյանը կվերցնի նույնիսկ դաշնակների խաղողը»:
Դիտումներ: 545 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: