ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 22 » ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
17:40
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
                                         Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը համատեղ խորհրդակցության էին հրավիրել <<Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի, Արարատի ԳԱՄԿ-ի, Բանջարաբուստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետներին, մարզպետարանի և առանձին համայնքների ներկայացուցիչներին , հողօգտագործողներին, քննարկելու մարզի մի շարք համայնքներում նկատված կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը :
        Նշվեց, որ երևույթը նոր է ու վտանգավոր հանրապետության համար, և, չնայած այն դեռևս տեղական բնույթի է, սակայն վերջինիս դեմ պայքարը խիստ օրախնդիր ու կարևոր է, և, եթե այն ժամանակին չկանխվի, չի բացառվում, որ վնասատուն ի հայտ գա նաև հարևան տարածքներում:
        Ցեցի դեմ պայքարը միասնական ջանքեր է պահանջում , որի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը , մարզպետարանին և վտանգված համայնքներին առաջարկվեց համատեղ իրականացնել կոնկրետ միջոցառումներ: Մասնավորապես՝ բաց տարածքներում հստակորեն պահպանելով ագրոտեխնիկայի կանոնները, իրականացնել ցանքաշրջանառություն: Ջերմոցներում օգտագործել քիմիական պայքարի առաջարկվող մեթոդները, ամբողջովին և մանրակրկիտ ախտահանել վարակված բերքը:
        Առաջարկվեցին պայքարի նաև այլ մեթոդներ, որոնց համատեղ և հետևողական կիրառումը հնարավորություն կտա կանխարգելել վնասատուի հետագա զարգացման և տարածման վտանգը:
            
Դիտումներ: 311 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: