ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 18 » Խրիստենկոն զեկուցել է Պուտինին. ԵՏՀ-ն Հայաստանի հետ հուշագիր է ստորագրել առեւտրի եւ տեխկարգավորման հարցերով
13:32
Խրիստենկոն զեկուցել է Պուտինին. ԵՏՀ-ն Հայաստանի հետ հուշագիր է ստորագրել առեւտրի եւ տեխկարգավորման հարցերով
Խրիստենկոն զեկուցել է Պուտինին. ԵՏՀ-ն Հայաստանի հետ հուշագիր է ստորագրել առեւտրի եւ տեխկարգավորման հարցերովԵվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի եւ Ուկրաինայի հետ հուշագրեր է ստորագրել առեւտրի եւ տեխնիկական կարգավորման հարցերում փոխգործակցելու վերաբերյալ: Արված աշխատանքի վերաբերյալ Վիկտոր Խրիստենկոն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մենք հուշագիր ենք ստորագրել նախ Ուկրաինայի կառավարության, իսկ անցած շաբաթ նաեւ հայաստանի կառավարության հետ»,- ասել է Խրիստենկոն: Նրա խոսքով, դա կստեղծի «առաջադեմ երկխոսային գործընկերություն բոլոր ուղղություններով, բացի այն, ինչ կա ԱՊՀ երկրների հետ ազատ առետւրի ռեժիմով»;

Խրիստենկոն հայտարարել է, թե Ուկրաինան ու Հայաստանը, լինելով ԵվրԱզԷս-ի դիտորդներ, հետաքրքրություն են ցուցաբերում «այն առումով, որ չկորցնեն կազմակերպչական հնարավորությունները այնպիսի հատվածներում, որոնք վերազգային են դարձել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՏՀ-ն Մաքսային միության միացյալ մշտական գործող կարգավորիչ մարմինն է, ՄՄ մեջ ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

 Հուշագիրը ստորագրել էր Վիկտոր Խրիստենկոյի Երեւան այցի ժամանակ` ապրիլի 10-ին:

Դիտումներ: 453 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: