ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 18 » Ընդունելություն գյուղատնտեսության նախարարի մոտ
22:24
Ընդունելություն գյուղատնտեսության նախարարի մոտ
Ընդունելություն գյուղատնտեսության նախարարի մոտ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի գլխավոր մասնագետ Վաչե Փափազյանին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարարը համառոտակի անդրադարձավ  Անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաստատված իրավիճակին եւ այն խնդիրներին ու հիմնահարցերին, որոնց լուծման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է նաեւ Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությունը: Ընդգծվեց հատկապես տնտեսությունների խոշորացման եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Վաչե Փափազյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների եւ Տարածքային կառավարման նախարարությունների հետ: Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է,  եւ իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարեւոր սեկտորներով`

- Ոռոգման համակարգի բարելավում:

- Տարածքների կառավարում եւ զարգացում համայնքների միջոցով:

- Շուկայի ապահովածության որակի եւ նորմերի ուսումնասիրություններ:

«Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը եւ պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշեց նախարար Սերգո Կարապետյանն` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար:

Դիտումներ: 377 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: