ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 14 » Յունիբանկը ներկայացնում է նոր “Magniscard”` վարկի ձեվակերպում առանց աշխատանքի վայրից տեղեկանք
19:40
Յունիբանկը ներկայացնում է նոր “Magniscard”` վարկի ձեվակերպում առանց աշխատանքի վայրից տեղեկանք
                            
  Յունիբանկը հայտարարում է Arca Classic "Magniscard” նոր քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առևտրի և սպասարկման կետերում օգտվել մինչև 40% զեղչերից և, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ: 

"Մագնիս” արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են զեղչեր ավելի քան 100 կազմակերպություններ, գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից և ստանում առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: "Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից տրամադրվող զեղչերը տեղադրված են www.magnis.am կայքի "Գործընկերներ" բաժնում: 

"Magniscard”-ով վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: "Magniscard”-ը կարելի է ձևակերպել բանկի 41 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ: 

"Յունիբանկի նոր առաջարկը կոչված է պարզեցնելու սպառողական նպատակով դրամական միջոցների ստացման գործընթացը: Այսօր բանկային քարտը պետք է լինի ոչ միայն հարմար օգտագործման մեջ, այլ նաև շահավետ հաճախորդի համար: Այդ իսկ պատճառով մենք գործարկեցինք "Մագնիս” ծրագիրը, որի շրջանակներում բանկի բոլոր քարտապանները, անկախ իրենց քարտի տեսակից, կարող են օգտվել մինչև 40% զեղչերից ավելի քան 100 կազմակերպություններում: Այսօր "Յունիբանկի” բոլոր քարտերը ներառում են բանկային և զեղչային գործառույթները”, - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սամվել Վարդանյանը: 

Յունիբանկի քարտերի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի "Բանկային քարտեր” բաժնում:
Դիտումներ: 430 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: