ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 20 » Զբոսաշրջային առաջարկների բազմազանության սուր պակաս կա ՀՀ-ում. Ռոբերտ Մինասյան
11:54
Զբոսաշրջային առաջարկների բազմազանության սուր պակաս կա ՀՀ-ում. Ռոբերտ Մինասյան
                          Զբոսաշրջային առաջարկների բազմազանության սուր պակաս կա ՀՀ-ում. Ռոբերտ Մինասյան

  Մինչև Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նոր ապրանք չներկայացվի, նոր ծառայություններ չմատուցվեն և գները չհամապատասխանեն որակին, մարդիկ հանգիստը կփնտրեն հանրապետությունից դուրս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը` միաժամանակ նշելով, որ որոշ մարդիկ մեկնում են հատկապես վրացական լողափեր առողջական խնդիրներ լուծելու, երեխաներին կոփելու նպատակով:

Նրա գնահատականով, Հայաստանում ավելի լավ պայմաններ կան առողջանալու ու կազդուրվելու համար՝ մաքուր օդ ու սնունդ, բայց այսօր չեն վերլուծում, թե հայ սպառողին ինչ է ներկայացվում. «Պետք է կարողանալ սովորել, որ Հայաստանում հանգստանալն ավելի ձեռնտու է, քանի որ նախ անվտանգ է, երկրորդ մեր գումարները կմնան մեր երկրում: Կան երկրներ, որտեղ ներքին տուրիզմը հսկայական եկամուտներ է բերում պետությանը: Սակայն Հայաստանում պետք է ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ նվազագույն գումարով՝ 200-300 դոլարով, կարողանան հանգստանալ: Մենք պետք է այսօր գնային ճիշտ քաղաքականություն վարենք, որ մարդիկ հանգստանան ու գոհ մնան»:

Ըստ Ռ. Մինասյանի` ՀՀ-ում, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, առաջարկների բազմազանության սուր պակաս կա, և 1990-ականներից հետո մինչ օրս զբոսաշրջային նոր ապրանք չի ստեղծվել, ու թեև հյուրանոցներ կառուցվում են, բայց դրանք մատչելի չեն: Ռ. Մինասյանի կարծիքով՝ ինչպես աշխարհի շատ երկրներում է, այստեղ ևս պետք է կիրառվեն արձակուրդային կտրոններ, որոնք մեծամասամբ ձեռք են բերում հիմնարկ-ձեռնարկությունները ու տրամադրում աշխատողներին, որ նրանք գնան, հանգստանան, ետ գան ու լավ աշխատեն:
Դիտումներ: 412 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: