ՈՒրբաթ, 17.05.2024, 10:03 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
Главная » Статьи » Այլ հարցազրույցներ » Բիզնես

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՃՇԳՐԻՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

   Հարցազրույց «Օրինաց երկիր» 
կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության
 քարտուղար  ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ  հետ
   
   -Պարոն Շահգելդյան, նվազագույն աշխատավարձն ընդամենը 2,5
 հազար դրամով բարձրացնելու որոշումը համընկնո՞ւմ է ՕԵԿ-ի
 ծրագրում առաջարկված սոցիալական խնդիրների լուծումներին:
   -«Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, իր գործունեության ողջ
ընթացքում սոցիալական խնդիրների լուծումը դիտարկել է որպես առաջնահերթություն եւ
գերակայություն: 
   Կուսակցության այսպիսի հետեւողականությունը հիմնված է մեր գաղափարախոսության այն
կարեւորագույն դրույթի վրա, որ մեր ուշադրության կենտրոնում մարդն է, նրա սոցիալական
պաշտպանվածությունը, քաղաքացու սոցիալական բարեկեցությունն ու անվտանգությունը:
 Մենք շատ ենք կարեւորում պետությունում մարդու դերն ու նշանակությունը: 
   Աշխարհում տեղի ունեցող զարգացումները եւս ցույց են տալիս, որ պետություններում
հասարակությունները հետզհետե դառնում են անհատականությունների միասնություն: Ինչպես
քաղաքակիրթ պետություններում, մեր երկրում եւս յուրաքանչյուր մարդու, ամեն մի
քաղաքացու անհատականության պաշտպանությունը, նրա սոցիալական խնդիրների լուծումը 
դառնում է գերակայություն: 
   Այս իրավիճակում ամսական նվազագույն աշխատավարձի բարձրացումը սոցիալական
պաշտպանության մեխանիզմներից մեկն է: Բնականաբար մենք ցանկանում ենք, որ
նվազագույն աշխատավարձը, ընդհանրապես մեր երկրի բոլոր բնակիչների եկամուտները ավելի 
բարձր լինեն, առավել արագ աճեն, սակայն մեր այս ցանկություններն իրագործելու
հնարավորությունն այսօր այն է, ինչ հաշվարկել, հիմնավորել ու ներկայացրել էր
կառավարությունը: 
   Միաժամանակ կարեւոր եմ համարում նշել, որ նվազագույն աշխատավարձի այս չափով
բարձրացումը սոցիալական առկա խնդիրները լուծող գործողությունների շղթայի մի օղակն է
միայն:
   Ֆինանսների նախարարը եւս հավաստիացրեց, որ կառավարությունը, գուցե փոքր չափերով,
բայց հետեւողականորեն ու շարունակաբար ամեն տարի է բարձրացնելու նվազագույն
աշխատավարձի շեմը: Հետեւաբար օրենքում արված փոփոխությունը ընթացիկ
բարելավումների մի քայլն է միայն: 
   Մենք համարում ենք, որ թեեւ ցանկալի սոցիալական ապահովության համար 2,5 հազար
դրամի բարձրացումը բավարար չէ, սակայն հաշվի առնելով նաեւ մեր հնարավորությունները,
խմբակցությունը բնականաբար կողմ է քվեարկել այս օրինագծին: 
   -Համաձա՞յն եք ընդդիմության պնդումներին, որ կա ավելի էական սոցիալական առաջընթացի
ռեսուրս, բայց այն չի օգտագործվում, քանի որ իշխանությունը չի կրճատում ստվերային
տնտեսությունը, չի վերացնում «ատկատներն» ու բյուջեի վատնումները: 
   -Բնականաբար ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը եւ ներկայացնի
այլընտրանքային լուծումներ: Սա նորմալ քաղաքական գործընթաց է: 
   Միաժամանակ իրական արդյունքի հասնելու, ժողովրդի սոցիալական վիճակն իրոք
բարելավելու համար անհրաժեշտ է ավելի ճշգրիտ գնահատել մեր ունեցած ռեզերվներն ու
ռեսուրսները: Անաչառ լինելու դեպքում կարելի է տեսնել նաեւ, որ վերջին տարիներին բոլոր
ոլորտներում հետեւողական ստուգումներ են կատարվում, եւ բացահայտվում են բազմաթիվ
սխալներ, թերություններ, հանցագործություններ: 
   Սա պետության ղեկավարի քաղաքականությունն է, որի շնորհիվ քայլ առ քայլ վերացվում են
առկա ռիսկերը, բացահայտվում եւ օգտագործվում են նոր ռեսուրսներ: Այսինքն՝ մեր
ընդդիմախոսների մատնանշած քաղաքականությունն արդեն իսկ իշխանությունները կիրառում
են, իսկ նոր հնարավորությունները միանշանակորեն ծառայեցվում են սոցիալական խնդիրների
լուծմանը, սոցիալական ապահովության ու պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի
հաստատմանը: 
   Արդեն տեսանելի է նաեւ, որ շատ խիստ պայքար է ծավալվում «ատկատների» մեխանիզմների,
բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսերի ու վատնումների դեմ: Բոլորի աչքի առջեւ
բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում, մեծ թվով պետական պաշտոնյաներ, նաեւ բարձր
պաշտոններ զբաղեցրած անձինք ոչ միայն պաշտոնազրկվում, այլեւ պատասխանատվության են
կանչվում: 
   Ցանկալի արդյունքի հասնելու համար, կարծում եմ, ամենաիրական քայլը բիզնեսը խթանելն
ու նոր աշխատատեղեր ստեղծելն է: Իսկ սոցիալական իրավիճակի արմատական, էական ու
կտրուկ բարելավումների մասին ընդդիմության պնդումները դժվար թե իրական հիմքեր ունեն: 
   Այս պնդումները հաճախ քաղաքական պարզ շահարկումների են վերածվում, քանի որ
իրատեսական չէ ենթադրել, թե համաշխարհային սոցիալ-տնտեսական առկա բարդ
իրավիճակում նման ռեզերվներ կան: Եթե եվրոպական շատ երկրներում թոշակի տարիքն է
բարձրացվում, թոշակներն ու աշխատավարձերն են կրճատվում, մեր երկրում գոնե դա չի
արվում: 
   Սա արդարացում չէ, հաղթաթուղթ չէ, բայց ռեալ իրավիճակն է ցույց տալիս: Համաձայնեք, որ
ֆինանսատնտեսական համընդհանուր ճգնաժամի պայմաններում մեր երկրում հաջողվեց
սոցիալական որոշակի կայունություն պահպանել:
   -Մտավախություն չունե՞ք, որ կուտակային թոշակային համակարգ ներմուծելով ու այս
գումարների տնօրինումը մասնավոր հիմնադրամներին վստահելով՝ նոր ռիսկեր են առաջանում: 
   -Կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ կան քաղաքակիրթ աշխարհի բոլոր
երկրներում: Այս համակարգը բավական արդյունավետ գործում է եւ մարդուն հնարավորություն
է տալիս առավել չափով ապահովել իր անպրոբլեմ ծերությունը: Մենք նոր հեծանիվ չենք
հորինել: 
   Օրենքում պարզապես պետք է շատ հստակ մեխանիզմներ սահմանվեն, եւ գործնականում
դրանք պետք է շատ ճիշտ աշխատեն: Օրենքը նաեւ կարգավորում է, թե ովքեր են լինելու այդ
հիմնադրամների կառավարիչները եւ ինչ սկզբունքներով ու լիազորություններով են աշխատելու,
նրանց ինչ մեխանիզմներով ու ովքեր են վերահսկելու: 
   Քննարկման ներկայացված օրենսդրական փաթեթը օրենսդրական ապահովման մի հատվածն է
միայն: Առաջիկայում օրենսդրական դաշտը լրացնելու համար նոր նախագծեր են բերվելու
քննարկման: Օրենսդրորեն ապահովվելու է նաեւ այս հիմնադրամների ողջ գործունեության
թափանցիկությունը եւ հասարակական վերահսկելիությունը: Թոշակային այս համակարգը
ձեւավորվելու է երկար տարիների ընթացքում եւ բնականաբար օրենքները պարբերաբար
կբարեփոխվեն, կհամապատասխանեցվեն ժամանակի պահանջներին:
   Այս օրենսդրական դաշտը չի կարող քարացած մնալ: Թեեւ կուտակային թոշակային
համակարգ ներմուծելու քայլը ընդդիմությունն այսօր կոշտ քննադատում է, բայց
կառավարության այս նախաձեռնությունը նաեւ անհրաժեշտություն է: Ինքնին հասկանալի է, որ
այդ հիմնադրամներում ներդրված միջոցները շրջանառվելու են, որպեսզի տոկոսային
հավելումներ լինեն եւ մարդկանց կարողանան վճարել իրենց թոշակները: Այս համակարգն
անընդհատ բարելավվելու է, մեխանիզմները կատարելագործվելու են:
                                                                                                                  Գևորգ Հարությունյան
                                                                                                                  Աղբյուրը` armworld.am
Категория: Բիզնես | Добавил: ArmFin (29.10.2012)
Просмотров: 577 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: