ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
Главная » Статьи » Այլ հարցազրույցներ » Բիզնես

Առևտրի և ծառայությունների ոլորտում ցածր ցուցանիշներն անհանգստացնող են. Էկոնոմիկայի նախարար Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Առևտրի և ծառայությունների ոլորտում ցածր ցուցանիշներն անհանգստացնող են. Էկոնոմիկայի նախարար168.am-ի զրուցակիցն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 - Պարոն Ավանեսյան, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսական աճի կիսամյակային ցուցանիշները, և տնտեսական ակտիվության զգալի անկում է նկատվում. հունվար-մայիսի 5.3%-ի փոխարեն՝ հունվար-հունիսին աճը 4.4 % էր: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

 - Հիմնական պատճառը շինարարությունն է՝ 8.8% նվազում ունենք: Գյուղատնտեսությունը մեր սպասածին շատ մոտ է՝ 2.2%. քանի որ եղանակային պայմանների հետ է կապված, տեսնենք` ինչ կլինի հուլիս-օգոստոսին, և արդեն իրական պատկերը կերևա: Բայց ակնկալիքն այն է, որ գյուղատնտեսության աճը կլինի մեր սպասած 3.5-4.5%-ը: Արդյունաբերությունը 8.8% է, դա հենց մեր սպասած ցուցանիշն է այսօրվա դրությամբ: Ցածր մակարդակ ունենք առևտրում և ցածր մակարդակ ունենք ծառայություններում, որոնք անհանգստացնող են:

 - Մայիսին, ՎԶԵԲ-ի գնահատմամբ՝ ՀՀ ՀՆԱ աճը 5% էր՝ առանց հաշվի առնելու գազի թանկացումը, և հայտարարվեց, որ կանխատեսումը դեռ կիջնի: ՀՀ կառավարությունը 7 %-ի շեմ է դրել: Ձեր գնահատականով՝ կկարողանա՞ք այդ 7%-ն ապահովել:

 - Դա համար կան որոշակի գործոններ, որոնց առկայության դեպքում, եթե ոչ՝ 7%, ապա դրան մոտ՝6.5-7.2% կլինի: Երկիրն իր առջև նպատակ է դրել՝ ունենալ 5-7% աճ, և կառավարության ծրագրի մեջ դա հստակ նշված է: Եվ երբ մենք վերցնում ենք այդ պարտավորությունը՝ նորից 7 %, պետք է լինի: Այն ժամանակ մեր ՏԱՑ ցուցանիշը 8%-ից ավելի էր և բոլոր ակնկալիքները կային: Հարցն այն է, թե ինչ գործոններ են ազդում, օրինակ՝ մետաղների գների իջեցումը, էլեկտրաէներգիայի և գազի գները, բայց առաջնային նշանակություն ունի շինարարությունը և մի մասով՝ նաև պետությունը: Որպես էկոնոմիկայի նախարար՝ ես դեմ եմ դեֆիցիտների կրճատմանը: Ես կողմ եմ, որ պետական ներդրումները լինեն ավելի մեծ մասշտաբի:

 - Տնտեսությունում իրավիճակը շտկելու ուղղությամբ ի՞նչ է նախատեսվում:

 - Առաջին խնդիրն այն է, որ մենք կարողանանք բյուջետային շինարարություն անել: 

- Դա կբավարարի՞: 

- Չի բավարարի, բայց պարտադիր է: Երկրորդը. այսօր ամենաբարդ խնդիրներից մեկը գների թանկացումն է, և ակնհայտ է, որ ազդում է տնտեսության վրա: Ազդում է այնքանով, որքանով մենք այսօր չենք կարող ավելի ընդարձակող դրամավարկային քաղաքականություն վարել։ 2 խնդիրն իրար հետ համընկել են. մի կողմից՝ մենք պետական բյուջեի դեֆիցիտ ենք պակասեցնում, մյուս կողմից՝ գազ և էլեկտրաէներգիայի գների ավելացման պարագայում ունենք գնաճի լուրջ վտանգ, որը թույլ չի տալիս դրամավարկային քաղաքականությունը թուլացնել: Այս 2 գործոնն էական ազդեցություն ունեն: Ինչ վերաբերում է տնտեսության ակտիվության մակարդակին, ապա կարելի է ասել, որ հիմնական խնդիրները, որ կան ՀՀ-ում, մի օրում չեն լուծվում, տնտեսությունը բավականին իներցիոն է: Մենք ունենք բավական հույսեր ներդրումների տեսանկյունից, բայց դրանք պետք է իրականանան: Չնայած ՏԱՑ-ն ընկնում է, արտահանման բավականին բարձր ցուցանիշ ունենք, որը հուսադրող է:

 - Առևտրաշրջանառության ծավալների անկումն արտագաղթի հետ կապո՞ւմ եք:

 - Շատ հետաքրքիր հարց է: Ուրեմն՝ ներմուծման անկումը միանշանակ պայմանավորված է նրանով, որ դեֆիցիտ ենք իջեցնում և դրամավարկային քաղաքականությունը պահում ենք բավականին խիստ մակարդակի վրա: Արտահանումն էլ աճում է, բայց, ճիշտն ասած, չգիտեմ, թե արտագաղթն ինչպես կարող էր դրա վրա ազդել: Իհարկե, բնակչության թվաքանակն ակնհայտորեն ազդում է սպառման վրա, բայց ես դրանով չեմ կարող հիմնավորել, որովհետև մենք տարբեր տարիների հակառակ պատկեր ունեցել ենք: Իհարկե, կա արտագաղթ, արտագաղթն էլ սպառում է իջեցնում, որն էլ իջեցնում է ներմուծման մակարդակը: Ուղղակի այդ աստիճանի մասին է խոսակցություն գնում: Կարծում եմ, որ չի կարելի միայն ներմուծման գործոնով հիմնավորել:

 - Կիսամյակի ցուցանիշներով գնաճն ավելի բարձր էր, քան 
աշխատավարձի աճը, այսինքն՝ կենսամակարդակի անկում կա: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

 - Այո, աշխատավարձն ավելի ցածր է աճել, քան գնաճը: ՀՀ-ում վերջին տարիներին միշտ հակառակ պատկերն է եղել՝ միշտ աշխատավարձն ավելի առաջանցիկ է աճել, և մի կողմից՝ իհարկե, այն, որ աշխատավարձերի աճը գնաճի հետևից չի հասնում: Այս տարիներին շարունակ ավելացող աշխատավարձերի մակարդակը հասցնում է նրան, որ երկիրը սկսում է ավելի քիչ մրցունակ դառնալ, և ընկերություններն աշխատավարձի ավելացման այդ հնարավորությունը չունեն: Այսինքն՝ դա նույն թեմայից է: Միակ լուծումն այն է, որ տնտեսությունն ավելի արագ տեմպերով աճի, և ձեռնարկությունները հնարավորություն ունենան այդ աշխատավարձերը վճարելու: Աշխատավարձերի աճը սովորաբար լինում է 1-2% ավելի, քան գնաճը, որը նորմալ երևույթ է և չի վտանգում մրցունակությունը ու, մյուս կողմից էլ՝ չի վատացնում սոցիալական վիճակը:


 Լուսանկարը՝ Արմենպրեսի 


Категория: Բիզնես | Добавил: ArmFin (23.07.2013)
Просмотров: 490 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: