ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
Главная » Статьи » Այլ հարցազրույցներ » Բիզնես

Ինչ խնդիրներ և խոչընդոտներ կան ՀՀ ՓՄՁ ոլորտում. հետազոտություն

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը հետազոտություն է իրականացրել Հայաստանի Փորք և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտում: Հետազոտության համար ընտրվել է Հայաստանի 4 քաղաքներում՝ Երևան, Դիլիջան, Գյումրի և Վանաձոր, գործող 1000 ՓՄՁ: Ոլորտի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրները և ՓՄՁ-ների զարգացման միտումները պարզելու համար Tert.am-ը զրուցել է «Ամերիա» 

խորհրդատվական ընկերության հետազոտությունների գծով ավագ մասնագետ Արտաշես Շաբոյանի հետ:


- Պարո՛ն Շաբոյան, ինչո՞ւ հետազոտության համար ընտրեցիք հենց ՓՄՁ ոլորտը:


- Ընդհանրապես բոլոր երկրներում շատ է կարևորվում ՓՄՁ ոլորտը, քանի որ այն ունի ծանրակշիռ դեր տնտեսության զարգացման համար: Տնտեսական աճի ու անկման ժամանակ այն ամենաարագ արձագանքող ոլորտն է: Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների 98%-ը ՓՄՁ-ներն են, նրանց բաժին է ընկնում ՀՆԱ-ի առնվազն 40%-ը, հետևաբար, դրանք մեծ դեր ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում:


- Տնտեսության մեջ իրականացվող ցանկացած փոփոխություն առաջին հարվածը հասցնում է հենց ՓՄՁ-ներին: Ուսումնասիրությունների հիման վրա կարո՞ղ եք ասել, թե ներկայումս ի՞նչ իրավիճակ է տիրում ոլորտում:


- ՓՄՁ ոլորտի վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես տնտեսական աճի տեմպի նվազումը: Մեր այս հետազոտությամբ փորձել ենք պարզել, թե 2013թ-ի առաջին եռամսյակի արդյունքներով ինչպիսին է ՓՄՁ-ների վիճակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:


Չորս քաղաքների 1000 ՓՄՁ-ների շրջանակում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ այս տարվա արդյունքները դրական չեն: 2013թ-ի I եռամսյակում ՓՄՁ-ների ոլորտում տնտեսական վիճակի չափավոր անկում է գրանցվել:


Հարցման ժամանակ ՓՄՁ-ները հնարավորություն են ունեցել ընտրելու հետևյալ հինգ տարբերակներից մեկը՝ «մեծ աճ», «չափավոր աճ», «չի փոխվել», «չափավոր անկում» և «մեծ անկում»: Այս տարբերակներին համապատասխանաբար տրվել են միավորներ` պլյուս 2-ից մինչև մինուս 2 ընկած միջակայքում:

Արդյունքների ամփոփումից հետո ստացվել է, որ ՓՄՁ ոլորտում տնտեսական վիճակի փոփոխության միջին ինդեքսը -0.63 է,՝ այսինքն` չափավոր անկում է արձանագրվել: Թեև բոլոր երեք տեսակի ՓՄՁ-ներում էլ անկում է արձանագրվել, սակայն առավել մեծ չափով այն գրանցվել է գերփոքր խմբի ՓՄՁ-երի համար: Իսկ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների 75%-ը հենց գերփոքրներն են, որոնցով էլ պայմանավորված է ամբողջ ոլորտի չափավոր անկումը:


Եթե հարցը դիտարկենք ըստ քաղաքների, ապա հարկ է նշել, որ համեմատաբար քիչ անկում է գրանցվել Երևանում ու Դիլիջանում, իսկ Գյումրիում և, հատկապես Վանաձորում, անկումն ավելի մեծ է եղել:


-Ո՞ր ՓՄՁ-ներն են, որ Հայաստանում ավելի հաջողակ են և ի՞նչ խնդիրներ են խոչընդոտում ոլորտի զարգացմանը:


- 2013թ-ին առավել շատ անկում են ունեցել առևտրի և շինարարության ոլորտում գործող ՓՄՁ-ները, իսկ աճ արձանագրվել է ծառայությունների ոլորտում, մասնավորապես՝ ռեստորաններ, սրճարաններ և հյուրանոցային ոլորտի գործունեություն:


Բայց մենք միայն ՓՄՁ-ների տնտեսական վիճակը չենք գնահատել, գնահատվել է նաև նրանց արտադրանքի նկատմամբ պահանջարկը, որը շատ կարևոր է տնտեսական անկման կամ զարգացման տեսանկյունից: Եթե ՓՄՁ-ների տնտեսական անկման ցուցանիշը -0.63 է, ապա նույն հաշվարկով պահանջարկինը՝ -0,70 է: Այսինքն` թվերն իրար շատ մոտ են, հետևաբար հենց պահանջարկի անկումով է պայմանավորված ՓՄՁ-ների տնտեսական վիճակի վատթարացումը: ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները՝ որպես ոլորտի զարգացման խոչընդոտ, հիմնականում նշում են բնակչության գնողունակության անկումը, հարկերի ու տուրքերի բարձր չափը, վարկերի բարձր տոկոսադրույքները: Իսկ պահանջարկի անկումը Գյումրիում և Վանաձորում նրանք կապում են մեծամասամբ արտագաղթի հետ:


- ՓՄՁ-ների զարգացման համար շատ կարևոր է ֆինանսական միջոցների առկայությունը: Դուք հետազոտության մեջ ներկայացրել եք նաև ՓՄՁ-ների հարաբերությունները բանկերի հետ: Ինչպիսի՞ բացահայտումներ եք արել այս ուղղությամբ:


- Այո՛, հետազոտության արդյունքները ցույց տվեցին ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորությունը: Ուսումնասիրությունը վկայում է, որ 10 ՓՄՁ-երից 9-ը համագործակցել կամ համագործակցում են բանկերի հետ: Հարցվածներից յուրաքանչյուր 2-րդը՝ այսինքն ուղիղ կեսը, դրական է գնահատել այդ համագործակցությունը, իսկ յուրաքանչյուր 7-րդն էլ դժգոհ է եղել: ՓՄՁ-երը հիմնականում օգտվում են երկու տեսակի բանկային ծառայություններից՝ վարկեր և փոխանցումներ, այսինքն` իրենց գնահատականները հիմնականում վերաբերում են այս երկու ծառայություներին:


Հետաքրքիրն այն է, որ ՓՄՁ ներկայացուցիչները բանկերից օգտվելիս առաջնորդվում են ոչ միայն նրանով, թե որքան է ցածր վարկի տոկոսադրույքը, այլ առավել կարևորում են սպասարկման արագությունը:


- Գիտենք, որ ձեր կողմից ուսումնասիրության է ենթարկվել նաև այլ երկրների ՓՄՁ ոլորտը և համեմատություն անցկացվել Հայաստանի նույն ոլորտի հետ: Այս ուղղությամբ ի՞նչ հետաքրքիր արդյունքներ եք գրանցել:


- Մենք հիմնականում ուսումնասիրել ենք ԱՊՀ երկրների, արևելյան Եվրոպայի և Եվրամիության երկրների համապատասխան ոլորտները: Գրեթե բոլոր երկրերում ՓՄՁ-ի սահմանումը տարբեր է: Մեծ են տարբերությունները հատկապես ՓՄՁ կարգավորման դաշտում: Այդ պատճառով համեմատություն անցկացնելը բավական բարդ էր: Օրինակ՝ Վրաստանում ՓՄՁ-ների շարքում չկան սահմանված գերփոքր ընկերություններ, երկրներ կան, որ ՓՄՁ-ներին 3 տարով ազատում են հարկերից, պարզեցված մեթոդներ են կիրառում: Բոլոր երկրներն էլ ունեն ՓՄՁ-ների աջակցման պետական մարմիններ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ոլորտի կառուցվածքը շատ նման է Մոլդովային, որտեղ ևս ՓՄՁ-ների մոտ 75%-ը գերփոքր է: Ռուսաստանում ՓՄՁ-ներում ներդրում կատարելու առաջնային աղբյուրը սեփական միջոցներն են, իսկ Հայաստանում՝ բանկերից ստացված վարկերը, այսինքն` Հայաստանում ՓՄՁ-ների ու բանկերի հարաբերությունները շատ ավելի կարևոր են ոլորտի զարգացման համար:


- Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական եզրակացությունը Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ինչպիսի՞ նախապայմաններ է նախանշում:


- Նախ նշեմ, որ մենք նպատակ չենք դրել հետազոտության արդյունքում տալ առաջարկություններ, մենք ներկայացնում ենք իրավիճակը, որը հնարավորություն կտա ոլորտը կարգավորող համապատասխան կառույցներին կատարել անհրաժեշտ եզրահանգումներ, մշակել համապատասխան առաջարկություններ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը վարելիս: Եվ պետք է փաստել, որ հետազոտությամբ արդեն հետաքրքրված են պետական կառույցները, միջազգային ֆինանսական կառույցները, բանկերը և այլն: 

Հետազոտության մեջ մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի սպասումներ ունեն ՓՄՁ-ները մոտակա տարիներին: Հետազոտության արդյունքները վկայում են, որ սպասումներն ավելի դրական են, քան ներկա իրավիճակի գնահատականը: ՓՄՁ-ներից ամենալավատեսը փոքր խմբի ձեռնարկություններն են, իսկ վատատեսը՝ գերփոքրները: Դրական սպասումներ ունեն հատկապես Երևանում ու Դիլիջանում գործող ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այն ընկերությունները, որոնք կարողանում են իրենց արտադրանքն արտահանել, ավելի դրական սպասումներ ունեն: Ուստի, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ՓՄՁ-ների համար արտահանման հնարավորությունների ստեղծումը կնպաստի ոլորտի զարգացմանը:


Կարևոր է նաև այն, որ ՓՄՁ-ներն օգտվեն նորարարություններից, ինչը ևս կբերի ոլորտի զարգացմանը:

                                                                                                      Աղբյուրը՝ tert.am

Категория: Բիզնես | Добавил: ArmFin (31.10.2013)
Просмотров: 592 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: