Գլխավոր ԷՋ
Բաժիններ
| ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ [3] |
| Ամերիաբանկ [13] |
| Անելիք Բանկ [19] |
| Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ [14] |
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿ [10] |
| Արդշինինվեստբանկ [9] |
| Արմսվիսբանկ [0] |
| Արցախբանկ [0] |
| Բիբլոս Բանկ Արմենիա [1] |
| ԲՏԱ Բանկ [0] |
| Զարգացման Հայկական Բանկ [2] |
| Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան [1] |
| Ինեկոբանկ [4] |
| Կոնվերս Բանկ [6] |
| Հայբիզնեսբանկ [2] |
| Հայէկոնոմբանկ [15] |
| Մելլաթ Բանկ [0] |
| Յունիբանկ [21] |
| ՊրոԿրեդիտ Բանկ [3] |
| Պրոմեթեյ Բանկ [6] |
| ՎՏԲ-Հայաստան բանկ [26] |
| Այլ [1] |
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
| ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Ամերիաբանկ |
Ամերիաբանկն ամփոփել է «Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները
| 24.12.2013, 18:16 | |
Ամերիաբանկն այսօր ամփոփել է «Ես ազատ եմ» թեմայով լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթը` պարգեւատրելով լավագույններին:«Մրցույթը կարելի է հաջողված համարել: Չէինք սպասում, որ դրան կմասնակցի 2100 հոգի: Նախնական ընտրության արդյունքում առանձնացվել էին 1300-ից ավելի լուսանկարներ եւ 100-ից ավելի տեսանյութեր: www.esazatem.am կայքը, որը ստեղծվել էր մրցույթի համար, ավելի քան 25 հազար այցելու է ունեցել մրցույթի անցկացման ողջ ընթացքում»,- նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ լուսանկարների ու տեսանյութերի այս բազմազանության մեջ շատ դժվար էր ընտրություն կատարել: Մրցույթի մասնակիցներին առաջարկվել էր մեկ ամսվա ընթացքում հատուկ այդ նպատակով ստեղծված www.esazatem.am կայքում բեռնել ազատության վերաբերյալ իրենց լուսանկարներն ու տեսանյութերն եւ վերբեռնել դրանք բանկի ֆեյսբուքյան էջում: Բոլոր լուսանկարները եւ տեսանյութերը անցել են առաջնային դիտարկում, որի ժամանակ ստուգվել է դրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին: Սրան հաջորդել են Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում շաբաթական թողարկումները: Տեսանյութերը հրապարակվել են նաեւ YouTube-ում բանկի պաշտոնական էջում: Առաջին տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակները Ամերիաբանկի կողմից ստացել են հնարավորություն մեկ շաբաթով ուղեւորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղեւորության արժեքը` մինչեւ 1 մլն 200 հազար դրամ)։ Երկրորդ տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակները ստացել են հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը` մինչեւ 600 հազար դրամ արժողությամբ։ Երրորդ տեղը գրաված լուսանկարի եւ տեսանյութի հեղինակներին Ամերիաբանկը նվիրել է Visa Gift նվեր քարտ 150 հազար դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։ Այսպիսով, «Ես ազատ եմ» լուսանկարների մրցույթում առաջին տեղը գրավել է Միքայել Համբարձումյանը, երկրորդ տեղը` Սարգիս Վիրաբյանը, իսկ երրորդ տեղում է Դավիթ Սաֆարյանը: «Ես ազատ եմ» տեսանյութերի մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Գեւորգյանը, երկրորդը` Օվսաննա Հովսեփյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արմեն Սարգսյանը: | |
| Դիտումներ: 476 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1 | |
| ընդամենը մեկնաբանություններ: 0 | |






Ամերիաբանկն այսօր ամփոփել է «