Գլխավոր ԷՋ
Բաժիններ
| ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ [3] |
| Ամերիաբանկ [13] |
| Անելիք Բանկ [19] |
| Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ [14] |
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿ [10] |
| Արդշինինվեստբանկ [9] |
| Արմսվիսբանկ [0] |
| Արցախբանկ [0] |
| Բիբլոս Բանկ Արմենիա [1] |
| ԲՏԱ Բանկ [0] |
| Զարգացման Հայկական Բանկ [2] |
| Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան [1] |
| Ինեկոբանկ [4] |
| Կոնվերս Բանկ [6] |
| Հայբիզնեսբանկ [2] |
| Հայէկոնոմբանկ [15] |
| Մելլաթ Բանկ [0] |
| Յունիբանկ [21] |
| ՊրոԿրեդիտ Բանկ [3] |
| Պրոմեթեյ Բանկ [6] |
| ՎՏԲ-Հայաստան բանկ [26] |
| Այլ [1] |
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
| ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Ամերիաբանկ |
Ամերիաբանկը երկարաձգել է «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը
| 20.08.2012, 11:59 | |
![]() Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` Ամերիաբանկը «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին: Չնայած նրան, որ «Կատարյալ» ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը, այնուհանդերձ գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման): Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում «Կատարյալ» ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ. կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից: «Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները: Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել հանրության համար ավելին իրագործելու ազատության հնարավորությունները` հանդես գալով նոր ու ինքնատիպ առաջարկություններով: | |
| Դիտումներ: 343 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 0.0/0 | |
| ընդամենը մեկնաբանություններ: 0 | |







