| ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ [3] |
| Ամերիաբանկ [13] |
| Անելիք Բանկ [19] |
| Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ [14] |
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿ [10] |
| Արդշինինվեստբանկ [9] |
| Արմսվիսբանկ [0] |
| Արցախբանկ [0] |
| Բիբլոս Բանկ Արմենիա [1] |
| ԲՏԱ Բանկ [0] |
| Զարգացման Հայկական Բանկ [2] |
| Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան [1] |
| Ինեկոբանկ [4] |
| Կոնվերս Բանկ [6] |
| Հայբիզնեսբանկ [2] |
| Հայէկոնոմբանկ [15] |
| Մելլաթ Բանկ [0] |
| Յունիբանկ [21] |
| ՊրոԿրեդիտ Բանկ [3] |
| Պրոմեթեյ Բանկ [6] |
| ՎՏԲ-Հայաստան բանկ [26] |
| Այլ [1] |
| ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Ամերիաբանկ |
| 12.11.2013, 21:24 | |
Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հանրության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի ներկայացուցիչներին` Ամերիաբանկն արշավի շրջանակներում առաջարկում է քարտով վարկային գիծ` սահմանելով յուրահատուկ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես`վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, և մինչև տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է: Փաթեթից կարող են օգտվել «Նաիրի», «Շենգավիթ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ», «Մալաթիա», «Սուրբ Գիգոր Լուսավորիչ», «Ռաֆայել» բժշկական կենտրոնների, «Մարգարյան» հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնի, «Իզմիրլյան» գիտա-բժշկական կենտրոնի, «Մեդեսի», «Մատիկյան» ստոմատոլոգիական կլինիկաների և այլ առաջնակարգ առողջապահական հաստատությունների բժիշկները: Արշավի շրջանակներում ներկայացված բժշկական հիմնարկությունների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչև 3,0 մլն ՀՀ դրամ, ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է Visa/Master Gold քարտ` մինչև 1,0 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով: Վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով, ընդ որում, չի պահանջվում լրացուցիչ հաստատում և այն ստացող անձի եկամտի վերաբերյալ փաստաթուղթ: Ամերիաբանկի այս նոր նախաձեռնությունը կնպաստի բժիշկների ֆինանսական ընթացիկ խնդիրների լուծմանը, նոր գործընկերական հարաբերությունների ձևավորմանը: | |
| Դիտումներ: 663 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/2 | |
| ընդամենը մեկնաբանություններ: 0 | |






