ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ՄԱՇՏՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
| 29.01.2013, 22:25 |
Արդշինինվեստբանկի Մաշտոց մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի և հաճախորդներին կսպասարկի նոր վերանորոգված հարմարավետ տարածքում, որը գտնվում է ք.Երևան, Աջափնյակ համայնք, Շիրազի 38/1 հասցեում:
Մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ տարածք, որը թե՛ իր դիրքով, թե՛ ժամանակակից ներքին և արտաքին հարդարմամբ բավարարելու է հաճախորդների բարեկիրթ սպասարկման արդի պահանջներին, ինչպես նաև սրահի ինտերյերը համապատասխանեցվել է "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի բրենդի նոր չափորոշիչներին: Մասնաճյուղում բացի ընթացիկ վերանորոգման աշխատանքներից, իրականացվել են նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը:
2013թ. հունվարի 21-ին Բանկի և Աջափնյակ համայնքի ղեկավարության կողմից տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին մասնաճյուղի հաճախորդները և համայնքի բնակիչները:
Շնորհավորելով Մաշտոց մասնաճյուղի հաճախորդներին և անձնակազմին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը նշեց, որ Մաշտոց մասնաճյուղի բացումը "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի իրագործման հերթական քայլն է` ուղղված մասնաճյուղերի արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը, միտված հաճախորդների առավել հարմարավետ և արդիական սպասարկման միջավայրի ստեղծմանը:
Բանկը 2013-2015 թվականների ընթացքում իր մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի արդյունքում ունենալու է լիովին վերանորոգված, Բանկի կողմից հաստատված ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մասնաճյուղային ցանց:
|
Կարգավիճակ: Արդշինինվեստբանկ | Ավելացրեց: ArmFin
|
Դիտումներ: 737 | Բեռնումներ: 0
| վարկանիշ: 5.0/1 |
ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|