Շաբաթ, 08.02.2025, 20:28 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Արդշինինվեստբանկ

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
31.10.2012, 19:40
Հայկական ընկերությունները կմասնակցեն Բաղդադում կայանալիք միջազգային ցուցահանդեսին

2012թ. երրորդ եռամսյակում գործունեության հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում:    
Բանկը երրորդն է ստացված զուտ շահույթի մեծությամբ: 2012թ. 9 ամիսների ընթացքում Արդշինինվեստբանկի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 3.2 մլրդ. դրամ, որը միայն երրորդ եռամսյակում կազմել է 1.9 մլրդ. դրամ` աճելով 80.5% նախորդ եռամսյակի համեմատ: 
Հաշվետու եռամսյակում ՀՀ բանկային համակարգում Արդշինինվեստբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 34.7 մլրդ. դրամ (4-րդ տեղը բանկային համակարգում), որը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` աճել է 13.2%:
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Բանկի ընդհանուր ակտիվները աճել են 46.1%՝ կազմելով 195.3 մլրդ. դրամ (5-րդը բանկային համակարգում): 
Բանկի կողմից կիրառվել է ակտիվ վարկային գործունեություն՝ հաճախորդներին ներկայացնելով վարկային ծառայությունների լայն տեսականի, որի մասին է վկայում զուտ վարկային ներդրումների (120.3 մլրդ. դրամ)  զգալի՝ 46.6% աճը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Էապես բարելավվել է վարկային ներդրումների որակը, որտեղ  90 օր և ավել չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է՝ կազմելով ընդհանուր վարկային ներդրումների ընդամենը 0.9%-ը:
Բանկի պարտավորությունները կազմել են 160.6 մլրդ. դրամ (55.9% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), որից հաճախորդներից ներգրաված միջոցները կազմել են 107.9 մլրդ. դրամ, իսկ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները՝ 50.6 մլրդ. դրամ, որոնք աճել են համապատասխանաբար 36.4% և 123.7%:
2012թ. 9 ամիսների ընթացքում Բանկի կողմից սպասարկվող քարտերի քանակը ավելացել է ավելի քան 20%-ով՝ հասնելով 127 հազարի: Արդշինինվեստբանկը սպասարկում է ինչպես ARCA, այնպես էլ MasterCard և VISA տեսակի քարտեր: Այս ոլորտում Բանկը ներդրել է նոր ծառայություն՝ հաճախորդներին ընձեռելով քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման հնարավորություն Telcell տերմինալների միջոցով:
Բանկը մշակել և ներդրել է նաև iOS և Android ծրագրային ապահովմամբ սարքերի համար նախատեսված ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ Արդշինինվեստբանկի նորություններին և ծառայություններին սմարտֆոնների և թաբլեթների միջոցով:

Կարգավիճակ: Արդշինինվեստբանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 658 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: