Կիրակի, 02.02.2025, 07:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Արդշինինվեստբանկ

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ԿԿԱՏԱՐԻ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
23.07.2013, 18:31

Արդշինինվեստբանկն արդեն չորրորդ տարին անընդմեջ կատարում է նվիրատվություն` ի նպաստ «Լույս» հիմնադրամի, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին: Հերթական 100 միլիոն դրամն Արդշինինվեստբանկը կտրամադրի հիմնադրամին կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

Երիտասարդ մասնագետների որակյալ կրթությունն ու ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը յուրաքանչյուր կայացած գործարար համայնքի ռազմավարական խնդիրն է:  Հաշվի առնելով հիմնադրամի` երկրի մտավոր կապիտալի կազմավորմանն ուղղված գործունեությունը` Արդշինինվեստբանկը հերթական անգամ իր ներդրումն է կատարում որակյալ ուսումնական ծրագրերի աջակցության գործում:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

Քննարկումների ընթացքում Արդշինինվեստբանկի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շարունակել և խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) և ապահովելով շրջանավարտներին աշխատանքով:

Կարգավիճակ: Արդշինինվեստբանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 758 | Բեռնումներ: 0 | վարկանիշ: 5.0/1
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: