Շաբաթ, 08.02.2025, 21:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ԳԼԽԱՎՈՐ » Նյութեր » Բանկեր » Հայէկոնոմբանկ

ԿԱՅԱՑԱՎ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 2011Թ. ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
30.06.2012, 14:16
   
   2012թ. հունիսի 29-ին ժ. 11:00-ին` Մարիոթ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: 

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ , շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը հետճգնաժամային իրավիճակի պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատականն է: 

2011թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ: 

Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են հետևյալները.
  • Հայաստանում առաջին անգամ ՎԶԵԲ-ն իրենց գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով (ևս երեք տարով) երկարաձգեց իր մասնակցությունը (25% +1 բաժնետոմս) Բանկի կանոնադրական կապիտալում:
  • Բանկի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց արտաքին առևտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն բանկը միացավ Ասիական Զարգացման Բանկի Առևտրի խթանման ծրագրին:
  • Բանկի ու Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլար գումարով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 6.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վերը նշված պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը Բանկին ցուցաբերում է նաև սկսնակ բիզնեսի վարկավորման և գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրման հետ կապված տեխնիկական աջակցություն:
  • Բանկը դարձավ "VISA" միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:
  • "ՆՈՒԲԱՐԱՇԵՆ", "ԳԱՎԱՌ", "ՌՈՍԻԱ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված "ՍԱՐԱՋՈՎ" ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ գործարկումը:
  • Միացումը "Intelexpress" վճարահաշվարկային համակարգերին:

Շահութաբաժինների վճարման առումով 2012թ. հոբելյանական է, քանզի 10-րդ տարին անընդմեջ բանկը նախատեսում է շահութաբաժինների վճարում իր բաժնետերերին: Այսպես, բանկի որդեգրած շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն 2011թ. տարեկան արդյունքներով նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 9% եկամտաբերությամբ: 2011թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2010թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.
    Ընդամենը ակտիվներ12.9%-ով,
    Վարկային ներդրումներ11.0%-ով,
    Ժամկետային ավանդներ38.8%-ով,
    Ընդհանուր կապիտալ0.4%-ով,
    Մատուցված ծառայություններից զուտ եկամուտ9.4%-ով:


    Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 32,000 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը մոտ 140,500-ի: 

    Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 52.9%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 28.3%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը գերազանցել է 106,200-ը: 

    2012թ.-ի հունիսի 27-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.2 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 60.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 32.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 12.8 մլրդ դրամ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:
Կարգավիճակ: Հայէկոնոմբանկ | Ավելացրեց: ArmFin
Դիտումներ: 570 | Բեռնումներ: 1 | վարկանիշ: 0.0/0
ընդամենը մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: