Յունիբանկը "Samsung” խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել հեռուստացույց շահավետ պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, հաճախորդներին տրամադրվում է նաև 5-10% զեղչ: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի նոյեմբերի 30-ը:
"0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Սպառողական վարկավորումը Յունիբանկի զարգացման առաջնային ուղղություններից է: Այդ իսկ պատճառով բանկը խոշոր մանրածախ ցանցերի հետ ակտիվորեն իրագործում է տարբեր ակցիաներ, որոնց շրջանակներում կենցաղային ապրանքների ձեռքբերումը վարկավորվում է առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով: Յունիբանկի շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Դրանով պայմանավորված, բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է: 30.09.2012թ.-ի դրությամբ Յունիբանկի կողմից տրամադրված վարկերի ծավալն աճել է 9.3 մլրդ դրամով, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկերի 37.2%-ը: Բանկի սպառողական վարկերի քանակն աճել է 2.8 անգամ:
|