 Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman հագուստի խանութները միացել են «Յունիբանկի» «Մագնիս» արտոնությունների ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին տրամադրում են 15-20% զեղչեր: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ վկապերի ծառայությունից: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ «Յունիբանկում», ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: «Մագնիս» ծրագրում ընդգրկված են մոտ 120 կազմակերպություններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրում են մինչեւ 40% զեղչեր: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված Magnis նշանը: Զեղչերի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ զանգահարելով Բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55:
|