Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0

ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 15 » ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է օֆշորային սկանդալի հարցով
00:27 ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է օֆշորային սկանդալի հարցով | |
![]() խորհրդարանական քառօրյայի ժամանակ, անդրադառնալով իր շուրջ շրջանառվող օֆշորային սկանդալի մասին պատգամավորների տեսակետներին, հայտարարեց, թե ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ձեռնարկության հետ ու շեշտեց, որ յուրաքանչյուրի անունով օֆշորային գոտում կարող է նմանատիպ կազմակերպություն գրանցվել: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, ի պատասխան 168.am-ի հարցի, թե՝ ենթադրենք, որ վարչապետն իսկապես օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, և որևէ մեկը պետության երրորդ դեմքի անունով որոշել է ընկերություն գրանցել, դա ավելի վտանգավոր չէ՞ պետական անվտանգության առումով, քան այն, որ վարչապետը կարող է օֆշորային գոտում հաշիվներ ունենալ, նշեց. «Իհա՛րկե: Դա ավելի վտանգավոր է: Եթե խոսքը շարքային քաղաքացու մասին լիներ… բայց խոսքը պետության վարչապետի, Արարատյան ամենամեծ հոգևոր թեմի առաջնորդի, գործարար շատ լուրջ անձնավորության մասին է: Ասել, որ սա պատահական է… ուրեմն պետք է գտնել հանցագործությունը կատարողներին ու պատժել: Իսկ եթե ՀՀ-ն պետության մասշտաբով այս փոքրիկ խնդիրը շատ արագ լուծել ի վիճակի չէ, ապացույցները դնել սեղանին ու մեղավորներին պատժել ի զորու չէ, նշանակում է` մենք վաղուց պետություն չենք` նախագահն էլ ֆիկտիվ է, վարչապետն էլ, ԱԺ-ն էլ: Անգամ կարելի է այդ ինստիտուտները փակել ու Հայաստանը հայտարարել որևէ երկրի գյուղ»: Գառնիկ Իսագուլյանը շեշտեց նաև, թե իր կարծիքով` Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունն այս հարցում ևս կատարում է և ուսումնասիրում է օֆշորային այս սկանդալը: Նա հիշեցրեց, որ ԱԱԾ-ն իրավասու է ինքնուրույն այս հարցը հետաքննել ու արդյունքների մասին զեկուցել հանրապետության նախագահին: Գառնիկ Իսագուլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի հունիսի 15-ի համարում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |