14:24 2013-ի բյուջեն փակվող օբյեկտի բյուջե է. Փաշինյան | |
2013 թ պետական բյուջեի նախագիծն ընթերցելիս այնպիսի զգացողություն ապրեցի, որ դա փակվող օբյեկտի բյուջե է: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, պատճառն այն է, որ բյուջեի նախագծի ծախսերի կանխատեսում բաժնում, օրինակ, ասվում է, որ 2013 թ. կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: «Ըստ կառավարության, դա ունի պարզ բացատրություն, քանի որ 2013-ին Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը լինելու է 6800-ով ավելի պակաս, քան 2012-ին: Կառավարությունը սա համարում է պատեհ առիթ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձային ֆոնդը կրճատելու համար»,- ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով, սա այլ կերպ, քան արտագաղթի խրախուսում դժվար է անվանել: «Կառավարությունը հարկ չի համարում քաղաքացիների արտագաղթի հետևանքով չակերտավոր խնայված գումարն ուղղակի ձևով որպես աշխատավարձ տալ չարտագաղթածներին, որպեսզի Հայաստանում մնացողը հասկանան, որ իրենց մնալը կարևոր է»: Կառավարությունը կառավարում է արտագաղթը, դրան ուղղված քաղաքականություն եթե վարեր, ոչ թե կկրճատեր աշխատավարձային ֆոնդը, այլ կրճատված միջոցները որպես աշխատավարձ կբաժաներ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված դպրոցի ուսուցիչներին: Նա նկատեց, որ կոնսերվացման քաղաքականությունը միայն կրթության ոլորտում չէ. մասնավորապես որպես օրինակ Փաշինյանը բերեց սոիցալական ոլորտի ծախսերի կրճատումը: Այս կրճատումներին տված կառավարության բացատրությունը նույնն է` մարդկանց քանակի կրճատումը: «Զարհուրելին այն է, որ չեն փորձում հասկանալ, թե ինչու են պակասում մարդիկ: Կառավարությունը մտահոգված չէ արտագաղթով»: Եզրափակելով, Փաշինյանը նկատեց, որ անգամ պաշտոնակամն պատկերացմամբ, 2013-ին մարդիկ ավելի վատ են ապրելու, քան 2012-ին: «Կառավարությունները մի խնդիր ունեն` ապահովել մարդկանց հարաճյուն բարեկեցությունը: Գործող իշխանություններն անում են դրա հակառակը` մարդկայց դնելով ավելի ծանր վիճակում»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |