![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
16:41 600 միլիոն դոլարի վարկ Ռուսաստանից | |
Անդրադառնալով Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպմանը և ենթադրելով, որ հանդիպմանը առաջարկվել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` «ՀԺ»-ն գրել է. «Հիմա խնդիրն այն է, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը: Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները Սերժ Սարգսյանին ոչ մի ռեսուրս չեն տալիս չեմ ու չում անելու: Ոչ մի ռեսուրս չի տալիս նաև Հայաստանի խղճուկ, անմրցունակ տնտեսությունը: Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր. «...մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»: Ի՞նչ օգնության ու աջակցության մասին է խոսքը: Առաջին տեղում բնականաբար, գազի գինն է:
Արդեն մեկուկես տարի Հայաստանը ավելի թանկ գնով է ներկրում ռուսական գազը, սակայն դա պաշտոնապես չի արձանագրվում, ինչի արդյունքում Հայաստանը նոր պարտք է կուտակում Ռուսաստանի նկատմամբ: Երկրորդը՝ ռուսական նոր վարկի ակնկալիքն է: 2009թ.Հայաստանը բավականին կոշտ պայմաններով` Ռուսաստանից 500 միլիոն դոլարի վարկ ստացավ` ճգնաժամին դիմագրավելու նպատակով: Այսօր մեր տնտեսությունում վիճակն այնպիսին է, որ կրկին խոշոր ներարկումների կարիք է առաջացել և ռուսական նոր վարկը կարող է անհրաժեշտություն լինել: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է 600 միլիոն դոլարի մասին, որի մի զգալի մասը պետք է ուղղվի բանկային համակարգ` վիճակը շտկելու համար:
Դրա մեջ չի մտնում «Նաիրիտի» գործարկման համար ակնկալվող վարկը` մոտ 500 միլիոն դոլարի չափով: Որպես դրա աղբյուր, կրկին դիտարկվում է Ռուսաստանը, կամ դրա վերահսկողության տակ գտնվող Միջպետական բանկը: Դե նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 4-5 միլիարդ դոլարի մասին արդեն կարելի է չհիշել: Այդ ծրագիրը կարծես արդեն դուրս է եկել օրակարգից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |