Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 8 » 76 երթուղիներից 56-ում արդեն իսկ «մրցույթ» է անցկացվել
15:39 76 երթուղիներից 56-ում արդեն իսկ «մրցույթ» է անցկացվել | |
Այն, ինչ կատարվում է Երևանի երթուղային ցանցում, լավագույնս ցույց է տալիս, թե ինչ ասել է քվոտավորված բիզնես, որտեղ ոչ մրցակցություն կա, ոչ որակ, ոչ զարգացման հեռանկար: Նոր ցանցի հաստատումից հետո, ընդհանուր առմամբ, 76 միկրոավտոբուսային երթուղիներից 56-ում արդեն իսկ «մրցույթ» է անցկացվել, և 46-ում «հաղթել» են այն նույն ընկերությունները, որոնք մինչ այդ սպասարկում էին այդ երթուղիները, ընդ որում` նրանցից և ոչ մեկը մրցակից չի ունեցել: 10 երթուղիներում նույնպես մասնակցել են միայն նախկին սպասարկողները, բայց չեն հաղթել ու շարունակելու են սպասարկել`մինչև հենց իրենք էլ հաղթող հռչակվեն: Մտածել, թե երթուղային գիծը եկամտաբեր չէ, այդ պատճառով ուրիշները չեն մասնակցում, միամտություն է: Թերթն ընդամենը հիշեցնում է, թե ինչպես էին իրար ժամանակին «մորթում» նույն գծին հավակնողները, ապա հավելում, որ երթուղային գծերի մեծ մասը վերահսկում են կամ օլիգարխները, կամ պաշտոնյաները: Եթե մի բիզնեսում եկամուտ չլիներ, «մարշրուտնու գիծը» այդքան երանելի բիզնես չէր դառնա: Պարզապես բոլոր գծատերերն արդեն որոշված են վերևից սահմանված քվոտայով,-գրում է Հայկական ժամանակ թերթը:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |