20:37 ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է խոշոր կաշառք ստանալու կասկածանքով | |
Ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթեւոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հատկանիշներով: Քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցը ջինսե տաբատների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող քաղաքացուց պահանջել է կաշառք՝ վերջինիս տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, հարկային պարտավորություններին առնչվող ենթադրյալ խախտումներն անտեսելու համար: Սակարկության արդյունքում կաշառքի գումարը իջել է մինչեւ 10 հազար ԱՄՆ դոլար: Ի դեպ, գործակալությունը նշում է, որ տեղեկությունը ցանկացել են ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված են եղել ներկայացնել սեփական տեղեկատվությունը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |