21:22 Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են | |
Որոշ կրճատումներով ներկայացնում ենք Թոմ Բերգինի վերլուծությունը` ադրբեջանական նավթից ստացված եկամուտնորի շոշափելի նվազման մասին:
Լրացուցիչ ծախսումները, որոնք կապված են նավթի արդյունահանման հետ, այնքան շատ են, որ ներդրումները կարող են ընկերության համար դառնալ նույնիսկ կոմերցիոն ոչ շահավետ: Այսպիսով, որպեսզի արտասահմանյան մասնավոր դրամական հոսքերը շարունակեն ներդրրվել այս ոլորտում, Ադրբեջանի կառավարությունը պետք է այդ նույն ընկերություններին լրացուցիչ շարժառիթ ստեղծի:
Ադրբեջանի նավթի հետ կապված խնդիրները, որոնք կարող են ազդել նավթի միջազգային մատակարարման վրա, առաջ եկան շատ անհարմար պահի ВР-ի համար: Բանն այն է, որ վերջինս ստիպված է լրացուցիչ վճարել տուգանքների տեսքով մոտ $17մլրդ` կապված Մեքսիկական ծոցում ստեղծված խնդիրների հետ:
BP-ի ներկայացուցիչները և ադրբեջանական պետական նավթարդյունաբերական Socar ընկերությունը պնդում են, որ տեղի արդյունահանման գեոլոգիան չարդարացրեց սպասելիքները: Արդյունաբերության և էներգետիկայի նախագահ Նատիկ Ալիևը անցած շաբաթ հերքել է այն տեղեկությունը, որ արդյունահանման ծավալների ցուցանիշի անկումը կապված է նավթի հանքերի բնական պայմանների:
Socar ընկերության փոխնախագահի տեղակալը հայտնել է, որ նավթի քիչ թե շատ կայուն արդյունահանման տեմպերը կպահպանվեն մինչև էկսպլուատացիայի 2024 թվականը:
Ի պատասխան սրա` Ադրբեջանում Նորվեգական Statoil ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ հանքավայրի հետ կապված խնդիրները նորմալ են, քանի որ ժամանակի որոշակի պահին նավթի ու գազի բոլոր հանքերն էլ սպառվում են: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |