14:48 Ադրբեջանը գնում է Ավստրալիայի կառավարական պարտատոմսերը | |
Նավթով եւ խավիարով հայտնի Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է գնել ավստրալական պետական պարտատոմսերը` միանալով ինքնիշխան ներդրողների աճող ցուցակին, որոնք ձեռք են բերում Ավստրալիայի պարտքերը, գրում է «The Wall Street Journal»-ը: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտնել է, որ հուլիսին սկսել է գնել ավստրալական պարտատոմսերը: «Այս ներդրումների հիմնական նպատակը արժութային զամբյուղի դիվերսիֆիկացիան է: Բացի այդ, հիմնադրամն այդ ներդրումից ակնկալում է եկամուտների ավելկացում ` ամերիկյան եւ եվրոպական ֆինանսական շուկաներով ցածր շահութաբերության լույսի ներքո»,-ասվում է հիմնադրամի` «The Wall Street Journal»-ին տրված պատասխանում: Հիմնադրամից նշել են, որ մինչ օրս մոտ 200 մլն դոլար է հատկացվել այդ նպատակով: Սակայն ադրբեջանական ընկերության նման ակտիվությունը ավստրալական ուղղությամբ կասկածելի է թվում քաղաքական գործընթացների լույսի ներքո: Բոլորին են հայտնի Երեւանի եւ Կանբերայի բավականին ջերմ հարաբերությունները, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ակտիվությունը: Ավելին, այս տարվա հոկտեմբերին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչրել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իսկ վերջերս Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն հայտարարել էր Միզազգային զարգացման ավստրալական գործակալության եւ Միջազգային օգնության եւ առեւտրի դեպարտամենտի հետ համագործակցության մասին` Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար: Կոմիտեն աշխատում է կառավարության հետ` Հայաստանի համապատասխան կառույցներին 24,5 մլն դոլար փոխանցելու համար: Այսպիոսվ, չի բացառվում, որ ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված է Ավստրալիայում հայամետ միտումների «չեզոքացմամբ»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |