
15:50 Աղիքային ցուպիկը պանրի մեջ միշտ էլ եղել է. պանրագործների միության նախագահ | |
![]() Ըստ Ա. Գիգոյանի՝ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա երաշխիք չէ պանրի մանրեբանական կազմը նորմայում պահպանելու համար, եթե մթերվող կաթը կեղտոտ է: «Ժամանակին «Աշտարակ կաթը» սրբիչներ բաժանեց գյուղացիներին, ցույց տվեց, ոնց մասաժ անեն, ոնց լվան, բայց օգուտ չեղավ: Մեզ մոտ ֆերմերներ չկան էլ, 2-3 կով ունեցողը ֆերմեր է համարվում, վերամշակողները բաժակով կաթ են հավաքում»,- ասաց Ա. Գիգոյանը: Ա. Գիգոյանը նաեւ մի տեղեկանք բաժանեց լրագրողներին, ըստ որի՝ E coli-ն (Escherichia coli) մարդու օրգանիզմում նաեւ դրական դեր է խաղում, վտանգավոր է միայն այդ շտամպների մեկ տեսակը՝ 0157:H7-ը: Այդ բակտերիան կաթում կարող է հայտնվել ջրի, կեղտոտ ձեռքերից: Բայց դա կաթում ամենավտանգավոր բակտերիան չէ, ըստ Ա. Գիգոյանի՝ նույնիսկ «ամենահասարակն է», կան նաեւ ավելի վտանգավոր բակտերիաներ՝ «զոլոտոյ ստաֆիլակոկ» եւ այլն: Խնդիրը բարդանում է նրանով, որ որոշ պանրագործներ կաթի պաստերիզացումը լիարժեք չեն իրականացնում՝ ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Դա էլ հետեւանք է նրա, որ պանրի թանկացումը անմիջապես առաջացնում է պետական տեսչությունների ուշադրությունը: «Ընտրություններից առաջ կառավարությունը պարզապես ցույց է տալիս, թե աշխատում է, իրականում պանրագործները օգնության կարիք ունեն»,- ասաց Ա. Գիգոյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |