
16:23 ԱԳՆ. Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակումը փաստաթղթերի լրացման պատճառով է եղել | |
![]() Բալայանի խոսքով, խնդիրը ծագել է փաստաթղթերի ճիշտ լրացման հետ կապված: Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երեկ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: «Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի եւ իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում: «Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետեւանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերեւս, պարզ կդառնա առաջիկայում»,- գրել էր «Հայկական ժամանակը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |