Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 5
Հյուրեր: 5
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 3 » Ակցիա` ավանդ «Մաքսիմում +»
18:52 Ակցիա` ավանդ «Մաքսիմում +» | |
Հաճախորդների խնդրանքով Զարգացման Հայկական Բանկը կրկին գործարկում է իր «Մաքսիմում» ավանդատեսակը մաքսիմալ տոկոսադրույքներով` ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10% և Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքներով: Ակցիան գործելու է ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Մաքսիմում+» անվանումով` ներառելով մի շարք նոր առավելություններ բանկի ավանդատուների համար: Բացի տոկոսադրույքներից ավանդի գրավչությունը նրանում է, որ ավանդի պայմանագրի խզման դեպքում հաճախորդը ամբողջական կիսամյակի համար (այն դեպքում, երբ հաճախորդը խզում է պայմանագիրը պահպանելով ավանդը առնվազն 6 ամիս) կստանա ՀՀ դրամի համար 9%, իսկ արտարժույթի համար 7% տարեկան տոկոսադրույք: Իսկ պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում (ներառյալ պայմանագրի վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական խզումը) տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի և հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված` ՀՀ դրամի համար 14%, ԱՄՆ դոլարի համար 10% և Եվրոյի համար 8% տարեկան տոկոսադրույքները: Ավանդային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի նաև համալրելու ավանդը ներդրված սկզբնական գումարի չափով: Զարգացման Հայկական Բանկը մշտապես իր հաճախորդներին տրամադրում է շահեկան պայմաններով ծառայություններ, ինչի արդյունքումվայելում է հազարավոր հաճախորդների համակրանքն ու վստահությունը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |