Չորեքշաբթի, 22.01.2025, 11:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 3
Հյուրեր: 3
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունվար » 10 » Ամանորն օգնել է համալրել Հայաստանի միջազգային պահուստները
16:23
Ամանորն օգնել է համալրել Հայաստանի միջազգային պահուստները
Ամանորն օգնել է համալրել Հայաստանի միջազգային պահուստները2012 թ. վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը բորսայում գնել է էժան արտարժույթ եւ համալրել միջազգային պահուստները: Ըստ ՀՀ ԿԲ տեղեկատվության՝ դեկտեմբերի 24-31 ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն շուկայում գնել է 14 մլն դոլար՝ 403.08 դրամով: Ամենայն հավանականությամբ՝ գործարքները տեղի են ունեցել դեկտեմբերի 28-ին, երբ բորսայում վաճառվել է ռեկորդային ծավալի արտարժույթ՝ 23.8 մլն դոլար: ԿԲ միջամտությունն, այսպիսով, օգնել է կայունացնել դոլարը, հակառակ պարագայում այն կարող էր 400 դրամից էժան դառնալ:

Նշենք, որ տոներից հետո, ընդհակառակը, դոլարը սկսել է բարձրանալ:

ՀՀ ԿԲ-ն 2012 թ. առաջին կիսամյակում հիմնականում իրականացրել է դոլարի վաճառք՝ դոլարի չափից ավելի բարձրացումը կանխելու համար, իսկ հուլիսից, դրամի ամրապնդմանը զուգընթաց, շուկայում դոլար է գնում: 2012 թ. հունվար-հունիսին ԿԲ-ն շուկայում վաճառել է մոտ 131 մլն դոլար, իսկ հուլիս-հոկտեմբերին գնել է մոտ 40 մլն դոլար: Դոլարի գնումներ տեղի են ունեցել նաեւ հետագա ամիսներին, եւ ամենայն հավանականությամբ, հասել են 70-80 մլն դոլարի մակարդակին:

Քանի որ դոլարային ինտերվենցիաները հիմնականոմ տեղի են ունենում միջազգային պահուստների հաշվին, 2012 թ. դրանք նվազել են: 2012 թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1.687 մլրդ դոլար՝ տարեսկզբի 1.8 մլրդ դոլարի համեմատ:

Դիտումներ: 444 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: