20:55 ԱՄՆ արդյունաբերության անկումը հասել է գագաթնակետին | |
ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2012թ. օգոստոսին կրճատվել են 1,2%-ով` ի համեմատ հուլիսի:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը: Տվյալները դուրս եկան շատ ավելի վատը, քան, սպասում էին վերլուծաբանները: Ըստ անալիտիկների կանխատեսումների` ցուցանիշը պետք է աճեր է 0.1% - ով` նախորդ ամսվա համեմատությամբ: Ավելին, ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքի անկման տեմպերը այս տարի հասան գագթնակետին վերջին 3 տարիների կտրվածքով:
Հուլիսին ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալները (վերանայված տվյալներով) ամսեկան կտրվածքով աճել են 0.5%-ով (նախկին տվյալները արձանագրել էին աճ` 0.6%):
Արդադրական հզորությունների օգտագործման գործակիցը 2012թ. հուլիսի արդյունքներով կազմել էր 79.2% մինչ դեռ նախկինում արձանագրված էր 79.3%:
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը 2012թ. հուլիսին (առաջին անգամ 4 ամիսների ընթացքում) ավելացել է 0.2%-ով, կամ $ 42 միլիարդով: Այս տվյալները հաղորդում է ԱՄՆ առևտրի նախարարությունը: Ըստ վերանայված տվյալների` հունիսին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է $ 41.9 մլրդ, այլ ոչ թե $ 42.9 մլրդ, ինչպես նախկինում էր հաղորդվել: Մինչդեռ, փորձագետները ակնկալում էին պակասուրդի աճ` ընդհուպ մինչև $ 44 մլրդ :
Նախարարության տվյալներով ամերիկյան էքսպորտի ծավալները հուլիսի արդյունքներով անկում են ապրել ընդհուպ մինչև ս.թ. ապրիլի նվազագույն մակարդակը: Այսպես, հուլիսին ցուցանիշը նվազել է 1% - ով հասնելով 183.3 միլիարդ դոլարի: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |