
10:27 ԱՄՆ-ը Չինաստանին դրդում է սկսել թերթաքարային գազի արդյունահանումը | |
![]() Եթե Չինաստանը սկսի արդյունահանել թերթաքարային նավթ ու գազ, ապա համաշխարհային առեւտրի կառուցվածքն արմատապես կփոխվի: Այդ մասին, ըստ Լոնդոնի Financial Times թերթի, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը: Նա նաեւ նշել է, որ դա աշխարհաքաղաքական հետեւանքներ կունենա: Է. Մոնիսը հայտարարել է, որ թերթաքարային նավթի արդյունահանման շնորհիվ ԱՄՆ-ը 2020 թ. նավթի արդյունահանմամբ առաջ կանցնի Սաուդյան Արաբիայից ու Ռուսաստանից, իսկ 2035 թ. լիովին կբավարարի իր կարիքները: Համարվում է, որ Չինաստանն ունի թերթաքարային գազի խոշորագույն պաշարներ: Նշենք սակայն, որ թերթաքարային գազի արդյունահանումը պահանջում է նորագույն տեխնոլոգիաների կիրառում, թեեւ ինքնարժեքը 4 անգամ պակաս է սովորական գազի արդյունահանումից: Դեռ անցյալ տարի ենթադրվում էր, որ ԱՄՆ արդեն 2016 թ. կսկսի Եվրոպային էժան թերթաքարային գազ մատակարարել` 1000 խոր. մետրը 110 դոլարով: Սակայն ներկայում այդ ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2020 թ.: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |