Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հունիս 21 » Անդրեյ Կոնդակով. ԱԶՍԲ-ը կկրկնապատկի ներդրումները Հայաստանում
19:55 Անդրեյ Կոնդակով. ԱԶՍԲ-ը կկրկնապատկի ներդրումները Հայաստանում | |
Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ԱԶՍԲ) մինչեւ 2014 թ-ի ավարտը կկրկնապատկի ներդրումային մասնակցությունը Հայաստանում՝ հայկական բանկերին եւ բիզնես կազմակերպություններին տրամադրելով մինչեւ 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն: Նա նշել է, որ հիմնադրումից ի վեր բանկը հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներդրել է ավելի քան 50 մլն եվրո: «Այսօրվա դրությամբ Հայաստանի մասնաբաժինը բանկի ընդհանուր պորտֆելում կազմում է շուրջ 3.6%: Մեր կարծիքով, սա բավականին համեստ ցուցանիշ է, եւ մենք ունենք ծրագրեր ավելացնելու այս մասնաբաժինը եւ ավելի դիվերսիֆիկացնելու մեր պորտֆելը»,- ասել է բանկի նախագահը: Անդրեյ Կոնդակովի գնահատմամբ, Հայաստանն այն երկրներից է, որն արդյունավետ է օգտագործում բանկի կողմից առաջարկվող գործիքները: Այժմ բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է 12 ծրագիր: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի համար թիրախային ցուցանիշ է լինելու բանկի պորտֆելի 5% մասնաբաժնի ապահովումը: «Կարծում եմ, մեր գործընկերների հետ մենք կհասնենք դրան գալիք տարիներին»,- ասել է փոխնախարարը: Վաղը Երեւանում կմեկնարկի ԱԶՍԲ-ի եւ ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ կազմակերպած բիզնես-ֆորումը՝ «Հայաստան. Աճի եւ միջազգային փորձի հնարավորություններ» խորագրով: Իսկ հունիսի 24-ին Երեւանում կկայանա ԱԶՍԲ Տնօրենների խորհրդի տարեկան ժողովը, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում: «Մենք համոզված ենք, որ Հայաստանն այն պատշաճ վայրն է, որտեղ մենք պետք է ընդգծենք մեր անդամ երկրներում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: Հայաստանը լավ օրինակ է տնտեսական ձեռքբերումների իմաստով, որոնց հասել են մեր բանկի անդամ երկրները»,- նկատել է Անդրեյ Կոնդակովը: Հունիսի սկզբին Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին տված հարցազրույցում Անդրեյ Կոնդակովը նշել էր. «Ներդրումային ոլորտը, որտեղ մենք մեզ հարմարավետ ենք զգում, Հայաստանի բանկային համակարգն է, որը շատ գրագետ է կառավարվում: Բանկերը բավականին կայուն են, թափանցիկ եւ կանխատեսելի: Մենք օգտագործում ենք նրանց որպես ֆինանսական միջնորդների, որոնք իրենց հերթին վարկավորում են փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Մենք նաեւ ուզում ենք փորձարկել Հայաստանում հիփոթեքային վարկավորումը եւ նորաստեղծ Կովկասյան ներդրումային հիմնադրամի միջոցով ձեռնարկությունների ֆինանսավորումը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |