19:51 ԱՊՀ-ի տարածքում Հայաստանն արդյունաբերության աճի առումով առաջատարն է | |
ԱՊՀ տարածքում 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության աճի ցուցանոշով առաջատարը Հայաստանն է, որտեղ աճի ցուցանիշը 11,6% է: Այդ մասին հայտնում է ԱՊՀ-ի Միջպետական վիճակագրական կոմիտեն: Նաեւ հաղորդվում է, որ Տաջիկստանում արդյունաբերական աճը 2012 թվականի 9 ամիսներին կազմել է 10,4%՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Բելառուսում` 7,7%: Այդ երկրները եզրափակում են առաջատարների եռյակը: Ռուսաստանում այդ ցուցանիշն աճել է 2,9%-ով, Ղազախստանում` 0,5%-ով: Այդ երկրները եզրափակում են տվյալ ցուցանիշով աճ գրանցած պետությունների հնգյակը: ԱՊՀ փորձագետները հակառակ միտում են նկատել Ղրղըզստանում, որտեղ հունվար-սեպտեմբերին արդյունաբերական աճը նվազել է 33,9%-ով, Ադրբեջանում` 3,5%-ով եւ Ուկրաինայում` 1,2%-ով: Ընդ որում, հաղորդվում է, որ ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն տվյալներ չունի Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Մոլդովայի՝ հունվար-սեպտեմբերի արդյունաբերական աճի մասին: Ըստ զեկույցի` ԱՊՀ երկրների արդյունաբերական աճի միջին ցուցանիշը 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 5,2%, հիմնական կապիտալի ներդրումները` 6,7%, մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 7,8%-ով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |