Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 24 » Apple -ը Samsung-ից 707 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում
09:50 Apple -ը Samsung-ից 707 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում | |
Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է իր գլխավոր մրցակից` հարավկորեական Samsung-ից արտոնագրերի խախտման գործով վնասների հավելյալ փոխհատուցման հասնել: Այս մասին հաղորդում է Life News-ը և հիշեցնում, որ ընկերությունների միջև արտոնագրային վեճեր են ընթանում աշխարհի 10 երկրներում:
Apple տեխնոլոգիական հսկան սեպտեմբերի 21-ին դիմել է կալիֆոռնիական դատարան` պահանջելով Samsung Electronics-ից գանձել հավելյալ 707 մլն դոլար փոխհատուցում` բջջային սարքերի արտադրությունում իր արտոնագրերի խախտման համար: Օգոստոսի վերջին դատարանը բավարարել է Apple-ի հայցը` հաստատելով, որ հարավկորեական արտադրողը պատճենել է մրցակցի արտադրանքի արտաքին տեսքն ու որոշ գործառույթներ: Դատարանը պարտավորեցրել էր Samsung-ին Apple-ին վճարել 1,05 մլրդ դլարի չափով փոխհատուցում: Դա կրկնակի քիչ է 2,5 մլրդ դոլար գումարից, որը տուժող կողմը մրցակցից պահանջել է սկզբից: Համաձայն նոր փաստաթղթերի` Apple-ը մտադիր է հասնել Samsung-ի արտադրանքների բացարձակ արգելքի, որոնց արտադրությունում խախտումներ են ի հայտ եկել: Samsung Electronics-ն իր հերթին միջնորդություն է ներկայացրել նոր դատական գործընթացի անցկացման վերաբերյալ: Samsung-ի ներկայացուցիչների հաղորդմամբ` արդար չէ այն, որ արտոնագրային օրենքները թույլ են տալիս մի ընկերությանը մենաշնորհել հեռախոսների հասարակ, ուղղանկյուն ձևը: Samsung-ը մտադիր է արտոնագրային վեճում ներքաշել սեպտեմբերի 21-ին վաճառքի դուրս բերված Apple iPhone 5-ը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |