Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Մարտ 5 » Արարատ քաղաքի մոտ տրավերտինի նոր հանքավայր կբացվի
10:31 Արարատ քաղաքի մոտ տրավերտինի նոր հանքավայր կբացվի | |
Արարատ քաղաքի մոտ գտնվող տրավերտինի հանքավայրը կընդլայնվի՝ առաջիկայում կբացվի «Քարքարոտ» անունը կրող տեղամասը: «Էյ Թի Էմ Սի» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել հանքավայրի շահագործման փորձագիտական եզրակացությունը: Նշվել է, որ «Քարքարոտ» տեղամասում գյուղատնտեսական հողահանդակներ չկան, բնապահպանական որեւէ լուրջ հետեւանք չի առաջանա, թեեւ նախատեսվում է հանքը շահագործել բաց եղանակով: Հանքավայրը Արարատ քաղաքից հեռու է 3,5 կմ, գտնվում է Գոռավան գյուղի մոտ: Տրավերտինից ստանում են շինարարական սալեր ու սալիկներ, իսկ թափոններն օգտագործվում են ցեմենտի արտադրության համար: Հայկական տրավերտինը վերջին շրջանում սկսել է հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին՝ այն օգտագործվելու է Աֆղանստանում «Մարրիոթ» հյուրանոցի կառուցման նպատակով: Որոշակի հետաքրքրություն կա նաեւ ռուսական շուկայում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |