Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 4 » ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ TELCELL-Ի ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՒՄ
18:40 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ TELCELL-Ի ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՒՄ | |
Telcell վճարային համակարգը և Արդշինինվեստբանկը կնքեցին փոխշահավետ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Բանկի ծառայությունները կհայտնվեն, առանց բացառության, բոլոր MegaPay և Telcell վճարային տերմինալների էկրաններին: Առաջին ծառայությունը, որ Արդշինինվեստբանկը մատուցեց ինքնասպասարկող տերմինալների միջոցով, "քարտային հաշիվների համալրման ծառայությունն է": Այսուհետ ՀՀ-ում տեղադրված ավելի քան 700 տերմինալների միջոցով Բանկի քարտապանները 24/7 ռեժիմով կկարողանան համալրել իրենց քարտային հաշիվները: Օպերացիոն գործընթացը կտևի մեկ րոպեից պակաս, որից հետո վճարողը կստանա SMS ծանուցում/կարճ հաղորդագրություն` վճարման կատարման մասին:
"Ավելի քան համոզված եմ, որ մեր ծառայության հարմարավետությունը, որը թույլ է տալիս արագ և հասանելի կերպով իրականացնել քարտային հաշիվների վայրկենական համալրում, Բանկի հաճախորդների մեծամասնությանը հարմարավետ կլինի", Արդշինինվեստբանկի հետ համագործակցության սկիզբն այսպես է մեկնաբանել "Թել-Սել" ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ուսնունց Սերգեյը` ավելացնելով, որ "Հուսով ենք, որ Բանկի հետ համատեղ տվյալ ծառայության մեկնարկը ընդամենը "առաջին քայլն է", և մենք աստիճանաբար կընդլայնենք մեր համագործակցությունը` ավելացնելով Բանկի ծառայությունները, որոնք կներկայացվեն Telcell-ի միջոցով": Ըստ Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ Արմեն Գասպարյանի` "Telcell -ի հետ համագործակցությունը Բանկի քաղաքականության շարունակությունն է` բարելավելու և ներդնելու նորարարական պրոդուկտներ և ծառայություններ: Առաջնորդվելով հաճախորդների հարմարավետության առաջնայնության սկզբունքով` Արդշինինվեստբանկը մշտապես իրականացնում է լրացուցիչ հարմարությունների ստեղծում և նպաստում է հաճախորդների ժամանակի խնայմանը: Համալրելով քարտային հաշիվը, ստանալով SMS ծանուցում/ կարճ հաղորդագրություն` գումարը դառնում է հասանելի հաճախորդի հաշվեհամարին առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում": Telcell-ի տերմինալներում Արդշինինվեստբանկի ծառայությունները կարող եք գտնել "Ծառայությունների վճարում" բաժնի "Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ" ենթաբաժնում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |