Չորեքշաբթի, 22.01.2025, 07:58 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հուլիս » 16 » Արգելվել է «Էլիտ Շանթ»-ի պաղպաղակի եւ կոնֆետների որոշ տեսակների արտադրությունը
11:49
Արգելվել է «Էլիտ Շանթ»-ի պաղպաղակի եւ կոնֆետների որոշ տեսակների արտադրությունը
Արգելվել է «Էլիտ Շանթ»-ի պաղպաղակի եւ կոնֆետների որոշ տեսակների արտադրությունը Հայաստանի Գն սննդամթերքի անվտանգության ծառայությունն արգելել է «Էլիտ Շանթ» ընկերության պաղպաղակի եւ կոնֆետների որոշ տեսակների արտադրությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» եւ «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին: «Էկլեր» եւ «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման եւ փայտիկավորման գործառույթները եւ «Էկլեր» եւ «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը:

Ինչպես նաեւ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Դիտումներ: 392 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: