Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Սեպտեմբեր 4 » «ԱրմԹեք» համաժողովին բազմաթիվ անակնկալներ են խոստանում
21:45 «ԱրմԹեք» համաժողովին բազմաթիվ անակնկալներ են խոստանում | |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 5-րդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի կկայանա նոյեմբերի 14-15-ին՝ Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: «ԱրմԹեք»-ը Սիլիկոնյան հովտում արդեն երրորդ անգամ է անցկացվելու: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ընտրվել է Սիլիկոնյան հովիտը, որտեղ կենտրոնացված են համաշխարհային գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: «Սա այն հարթակն է, որտեղից ավելի լսելի կլինի Հայաստանի ձայնը, և ավելի շատ արտասահմանյան գործընկերների կներգրավենք համաժողովում: Դա լրացուցիչ պատասխանատվություն է և լրացուցիչ ջանքեր է պահանջում»,- ասաց նախարարը: Նշելով, որ համաժողովն անցկացվելու է ՀՀ վարչապետի հովանու ներքո, նախարարն ակնարկեց, որ համաժողովին սպասվում է նաև «բարձր մասնակցություն»: Տ. Դավթյանը նշեց, որ համաժողովի կազմակերպման համար ֆինանսական ծախսերի 10-15%-ը կապահովվի պետության կողմից, մնացածը՝ մասնավոր հատվածի. ընդհանուր ծախսը մոտ 150 հազար դոլար կկազմի: Արդեն մոտ 10 ընկերության մասնակցության հայտ է ընդունվել: Համաժողովի ընթացքում տեղի կունենա նաև Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացումը: Ըստ նախարարի՝ գրասենյակի երկարակեցությունը պայմանավորված կլինի դրա աշխատանքով՝ որքան պատվերներ լինեն, այնքան էլ գրասենյակը կգործի: Արդեն հայտարարվել է ներկայացուցչի ընտրության մրցույթը, որը կամփոփվի մինչև նոյեմբեր: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ համաժողովի ֆորմատում էական փոփոխություն կա՝ Հայաստանը ներկայացվելու է միջազգային կազմակերպություններին, նաև նորաստեղծ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խրախուսելով գալ Հայաստան: «Կլինեն այցելություններ կազմակերպություններ, ՀՀ-ն կներկայացվի որպես «տեխնոլոգիական երկիր, համաշխարհային արժեքներ ստեղծող երկիր»,- ասաց նա: Համաժողովին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից, Ասիական շատ երկրներից: Բ. Ենգիբարյանը շատ անակնկալներ խոստացավ համաժողովի ընթացքում: «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը կարևորեց Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացված լինելը. «Կառավարությունը այնտեղ պետք է պատրաստված գա»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |