Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2013 Հունիս 28 » ՀՀ արտաքին հատվածի վիճակագրություն
20:17 ՀՀ արտաքին հատվածի վիճակագրություն | |
Հրապարակվել է 2013 թվականի առաջին եռամսյակի ՀՀ վճարային հաշվեկշիռը, ՀՀ միջազգային ներդրումային դիրք եւ ՀՀ համախառն արտաքին պարտքի դիրքերը: Արտաքին հատվածի վիճակագրության ոլորտում Կենտրոնական բանկի խնդիրների շարքում հարկ է առանձնացնել ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի (արտաքին հաշիվների) վիճակագրության կազմումը: Մինչև 2011թվականն այս գործառույթն իրականացրել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՀ կառավարության2009 թվականի հուլիսի 23- ի նիստի թիվ 30 արձանագրության 41-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ազգային վիճակագրական ծառայության միջև բանակցությունների արդյունքում 2011 թվականից սկսած ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի (արտաքին հաշիվների) վիճակագրության կազմումը ստանձնել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Եվ չնայած արտաքին հաշիվների վիճակագրության պաշտոնական կազմողը ՀՀ ԿԲ-ն է, Ազգային վիճակագրական ծառայությունը հետայսու ևս հանդիսանալու է արտաքին հաշիվների վիճակագրության կազմող և կազմմանն օժանդակող հիմնական գործընկեր կառույց: Մասնավորապես 2010 թվականի արտաքին հաշիվները կազմվել և վերանայվել են Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջինս իրականացնելու է նաև 2010 թվականի վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի տարեկան ժողովածուների հրապարակումը: Հետագա ժամանակաշրջանների համար տարեկան ժողովածուները կհրապարակվեն ԿԲ կողմից, սակայն դրանք կներառվեն նաև ԱՎԾ «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը» զեկույցում, «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» ժողովածուի և այլ հրապարակումների մեջ: Արտաքին հատվածի վիճակագրության խնդիրների շարքում կարևորվում է նաև ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների փաստացի շարժերի ու դրանց վրա ազդող հոսքերի, ինչպես նաև այդ պահուստների սպասվելիք շարժերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ամփոփման արդյունքում կազմվող պարբերաբար, ամսական կտրվածքով: Այս ոլորտում իրականացվում է նաև ըստ առանձին վարկատուների, արժույթների արտաքին պետական պարտքի սպասարկման գծով վճարումների ժամանակացույցի կազմումն ու դրա վարումը, որը տեղեկատվության կարևոր աղբյուր է հանդիսանում դրամավարկային քաղաքականություն իրականացնողների համար: Վերջին տարիներին արտերկրներից ստացվող դրամական փոխանցումենրի ծավալների զգալի աճի պայմաններում, ՀՀ ԿԲ-ն նախաձեռնել է մի շարք հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել այդ դրամական փոխանցումների շարժառիթները և միտումները: Վիճակագրական տվյալներ ՀՀ վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և արտաքին պարտքը ըստ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի 6- րդ հրատարակության
ՀՀ վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և արտաքին պարտքը ըստ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի 5-րդ հրատարակության Արտաքին հատվածի վիճակագրության այլ ցուցանիշներ
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |