
17:52 Ատոմակայանի գործունեության ժամկետը կավելացվի 10 տարով. էներգետիկայի փոխնախարար | |
![]() Փոխնախարարը հիշեցրեց, որ երկրորդ էներգաբլոկի գործունեության վերջնաժամկետն է 2016 թ.: Վերագործարկումից հետո (5 տարվա դադարից հետո ատոմակայանը վերագործարկվեց 1995 թ.) մոտ 110 մլն դոլար է ծախսվել էներգաբլոկի անվտանգությունը բարձրացնելու համար: Ատոմակայանի աշխատանքի երկարաձգման մասին որոշումը ՀՀ կառավարությունում կքննարկեն 2013 թ. օգոստոսին: Ըստ Ա. Սիմոնյանի՝ ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ նման որոշում կայացնելու դեպքում: Զուգահեռ պետք է աշխատանքներ իրականացվեն նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ: Սակայն այդ նպատակով 2013 թ. բյուջեում միջոցներ նախատեսված չեն: Ըստ Ա. Սիմոնյանի՝ աշխատանքները փորձում են կազմակերպել այնպես, որ բյուջետային ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի: Մյուս տարի այդ նպատակով Հայաստանում կանցկացվի դոնոր երկրների ներիայացուցիչների կոնֆերանս: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |